Արմինֆո. Հոկտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի կառավարությունը 272 մլրդ դրամ է տեղաբաշխել ՀՀ Կենտրոնական բանկում։ Դեկտեմբերի 12-ին խորհրդարանի ամբիոնից այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքով, այդ ծավալից 16 մլրդ դրամը կազմում է մնացորդը, իսկ 256 մլրդ դրամ ՝ ՀՀ կառավարության ավանդը։ Ընդ որում, ինչպես նշել է փոխնախարարը, այդ միջոցների ծավալները փոխվում են ամենօրյա ռեժիմով։ Միջոցները կուտակվում են պետական գանձարանի դեպոզիտար հաշվին, որից հետո փոխանցվում են Կենտրոնական բանկ՝ 5.5% ՌԷՓՈ-ով: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե կառավարության, այլ առանձին կառույցների միջոցներին։ Օրինակ. ծրագրերի իրականացման գրասենյակների միջոցների ծավալը կազմում է 28 մլրդ դրամ, համայնքներինը՝ 32 մլրդ դրամ, արտաբյուջետային ֆոնդերինը՝ 25 մլրդ դրամ, պետական ոչ առեւտրային կազմակերպություններինը՝ 132 մլրդ դրամ, կայունացման հիմնադրամինը՝ 52 մլրդ դրամ։ Ինչպես նշել է փոխնախարարը, այդ միջոցները նախապես ծրագրվում են, եւ դրանք հնարավոր չէ օգտագործել որոշակի նախագծերի համար: ԿԲ-ի հետ համաձայնագրի շրջանակում ընթացիկ տարվա դեկտեմբերին երկրի բյուջեն կհամալրվի ընդամենը 9 մլրդ դրամով, մինչդեռ անհրաժեշտ է 270 մլրդ դրամ: Այդ իսկ պատճառով պետությունն արտաքին աղբյուրներից ներգրավում է 130 մլն դոլար վարկերի տեսքով՝ պետական բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում քննարկվում են վավերացման ներկայացված 4 վարկային համաձայնագրերը Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և գերմանական KfW բանկի հետ:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |