Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին և աշխատաժողովին, որն անցկացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Համաժողովի նպատակն է խթանել անհատական և էկոլոգիական արդյունաբերական նմուշի կիրառումը՝ բարձրացնելու մրցունակությունը և նվազեցնելու ածխածնի արտանետումները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, իր ելույթում Նաիրա Մարգարյանը շեշտել է նորարարության կարևորությունը արդյունաբերության և կարողությունների կայուն զարգացման համատեքստում։ Նա համառոտ ներկայացրել է նաև նորարարությունների իրազեկության բարձացման նպատակով Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Այցի շրջանակում Նաիրա Մարգարյանը մասնակցել է «UNIDO ECO DESIGN LEADING TALENT» վերապատրաստման դասընթացի ծրագրի մրցանակաբաշխության արարողությանը՝ հանձնելով մրցանակ «Kitchen Idea» անվանակարգում։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի փոխնախագահ Ֆանգթիան Յինգի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորարարական մոտեցումների կիրառման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը էկո դիզայնի բնագավառում:
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |