Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2019 20:13
Նաիրա Բադալյան

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին ներկայացրել է 2018 թ. գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի գրանցած արդյունքները

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին ներկայացրել է 2018 թ. գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի գրանցած արդյունքները

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի 32-րդ նիստը, որը նախագահել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը:

 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի գյուղատնտեսական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է 2018 թվականի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում կատարած աշխատանքներն ու գրանցած արդյունքները՝ հիմնականում անդրադառնալով այն խնդիրներին, որոնց առնչությամբ, իր իսկ համոզմամբ, անհրաժեշտ է ԱՊՀ երկրների համակարգումը։

 

Նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքին` հատուկ կարևորվել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանվող գյուղատնտեսական ապրանքների լոգիստիկային վերաբերող խնդիրների, ինչպես նաև «Կանաչ միջանցք» համակարգի խնդիրների լուծման հնարավոր ուղիների քննարկումը գործնական մակարդակում։ Բացի այդ,  ընդգծվել են գիտակրթական ագրարային հաստատությունների գործունեության համակարգմանը և փորձի փոխշահավետ փոխանակմանն առնչվող հարցադրումները։

 

Կարծիքների փոխանակման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կայանալիք գյուղատնտեսության հարցերով հայ-ռուսական հանձնաժողովի նիստին առանձին քննարկել հայ ուսանողների, երիտասարդ գիտնականների և դասախոսների՝ ՌԴ առաջատար ագրարային  բուհերում, մասնավորապես՝ Տիմիրյազևի անվան Ռուսաստանի պետական ագրարային համալսարանում,  կրթության և վերապատրաստման նպատակով տրամադրվող քվոտաների հարցը։

 

ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլաթ Խատուովը նշել է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչների պարբերական հանդիպումների կարևորությունը և հիշեցրել, որ ագրոարդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում է մնալ միջազգային փոխգործակցության ամենակարևոր և առավել հեռանկարային ուղղություններից մեկը:

 

Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

 

«Ներկայիս խնդիրների լուծման հարցում կարևոր է միջկառավարական խորհրդի երկրների համընթաց աշխատանքը, ինչը նոր խթան կհանդիսանա մեր պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համար», - նշել է նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
13.08.2020
RUB6.60-0.04
USD485.170.17
EUR574.153.55
GBP634.701.87
CAD366.751.95
JPY45.410.00
CNY69.880.19
CHF533.042.58



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000