Արմինֆո. ԱՎՏՈՍՏԱՏ վերլուծական գործակալության տվյալների համաձայն, Հայաստանի նոր մարդատար ավտոմեքենաների շուկայի ծավալն ընթացիկ տարվա տասը ամիսների արդյունքներով ավելացել է 1,9 հազար միավորով: Դա, ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, 10 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Տեղական ավտոմոբիլային շուկայի շուրջ 35%-ը բաժին է ընկնում ճապոնական Toyota մակնիշին. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի բնակիչները ձեռք են բերել 650 այդպիսի ավտոմեքենա: Երկրորդ տեղը մեծ ոտարբերությամբ զբաղեցնում է Mercedes-Benz (140 հատ): Հաշվետու ժամանակահատվածում իրացվել է նաեւ LADA, LEXUS եւ Nissan մակնիշների մոտ 100 ավտոմեքենա: Մնացած բրենդների ցուցանիշները զգալիորեն ավելի քիչ են։
Նշենք, որ 2015 թվականից, երբ հանրապետության համար սահմանվել է ԵԱՏՄ երկրների միասնական մաքսային տուրքերի կիրառման անցումային շրջան, մինչև 2019 թվականը ներառյալ երկիր է ներկրվել 528,3 մլն դոլարի 197 հազար ավտոմեքենա, ամենից շատ Հայաստան են ներկրվում 1,5 - 1,8 լիտրանոց շարժիչով մեքենաներ՝ 7 տարեկանից բարձր։ Իսկ դա Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 70% - ն է։ 2019 թվականին 2015 թվականի համեմատ Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ֆիզիկական ծավալն աճել է 72 անգամ։ Եթե 2015-ին ներկրվել է 1170 ավտոմեքենա, ապա արդեն 2019-ին ներկրումը կազմել է 84,3 հազար հատ։ Դա վկայում է այն մասին, որ այդ մեքենաները նախատեսված են ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրներ վերավաճառելու համար։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների ՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունից արտահանվել է 474 ավտոմեքենա ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 200-ի դիմաց ։ Ամենից շատ մեքենաները դուրս են բերվել Ռուսաստան ՝ 283, այնուհետեւ Վրաստան ՝ 84, Չինաստան ՝ 75, ընդ որում ՝ 15 հատը մատակարարվել է Գերմանիա:
2020 թվականի հունվարից տուրքերը, հատկապես հին ավտոմեքենաների համար, որոնք այժմ Հայաստան են ներկրվում էժանության պատճառով, կհավասարեցվեն Եվրասիական սակագնին ։