Արմինֆո. "Այն, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ Համապարփակ ավիացիոն համաձայնագիրը կապված է բացառապես Բրեքսիթի հետ", - դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ հերթական Եվրոպական լոուքոսթեր՝ Wizz Air ավիաընկերության հայաստանյան շուկա մտնելուն առնչվող մամուլի ասուլիսից հետո:
"Վերջին հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ հնարավորության դեպքում համաձայնագիրը կստորագրվի ։ Համենայնդեպս, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագացնի այդ գործընթացը", - ընդգծել է նա։ Դրա հետ մեկտեղ ՔԱԿ-ի ղեկավարը նշել է, թե հույս ունի, որ համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի առաջին կեսին: "Դրա շնորհիվ մենք չենք ունենա սահմանափակումներ, որոնց բախվել է Wizz Air - ը իր ուղղություններն ընտրելիս", - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ այս համաձայնագրին միանալու արդյունքում Հայաստանի եւ ԵՄ 28 երկրների միջեւ կգործի ավելի ազատական ավիացիոն ռեժիմ, որից կօգտվեն Հայաստանի եւ ԵՄ երկրների ավիաընկերությունները:
Թռիչքների անվտանգության ապահովումից և հավաստագրման կանոնակարգերից զատ, փաստաթղթով նախատեսվում է վերացնել դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Եվրոպայի երկրներ օտարերկրյա փոխադրողների չվերթների իրականացման սահմանափակումները: Դա թույլ կտա լավագույն պայմաններով Հայաստան ներգրավել եվրոպական ավիաընկերություններին, մասնավորապես՝ բյուջետային։ Ազատականացումը նաև կապահովի միջազգային մակարդակի բարեխիղճ մրցակցություն՝ ստանդարտների համադրման, պետական օգնության և կարգավորման միջոցով։ Դա, ըստ ՀԳՄ ղեկավարի, նշանակում է ինտեգրել եվրոպական ավիացիոն շուկան, նպաստել հայ գործարարների արտաքին շուկաներ դուրս գալուն, Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր օդային տրանսպորտի ոլորտում:
"Արևելյան գործընկերության" անդամ երկրներից միասնական ավիացիոն տարածքին արդեն միացել են Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան։ Ռեւազյանը կարծում է, որ եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքին միանալը Հայաստանին թույլ կտա դուրս գալ անվտանգ եւ կայուն օդային տարածք:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |