Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է մարզերում ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսավորում ներգրավելու այլընտրանքային գործիքների, մասնավորապես, ֆակտորինգի, լիզինգի և քրաուդֆանդինգի զարգացման հնարավորությունները: Այդ մասին դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, հավելելով, որ այս փուլում քրաուդֆանդինգի մասին օրենք է մշակվում։
Բացի այդ, ինչպես նշել Է Մարգարյանը, օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա նաեւ վենչուրային հիմնադրամների և բիզնես հրեշտակների մասով: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ նախարարությունը կաշխատի վենչուրային ներդրողների եւ բիզնես հրեշտակների համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ, էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է կազմակերպել ձեռնարկատերերի պատրաստումը եւ ուսուցումը, որպեսզի վերջիններս համապատասխանեն ներդրողների պահանջներին, մասնավորապես, կարողանան ճիշտ շփվել նրանց հետ եւ ներկայացնել իրենց նախագծերը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |