Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2019 16:36
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է 2019թ. ձեռքբերումները

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է 2019թ. ձեռքբերումները

Արմինֆո.ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր իր տարեվերջյան մամուլի ասուլիսին լրագրողներին է ներկայացրել 2019թ. ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

կողմից կատարված աշխատանքները, ձեռքբերումները և գալիք տարի նախատեսված ծրագրերը։

 

Ասուլիսը մեկնարկել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացված ծրագրերի ամփոփումով։ Նախարարը, մասնավորապես, ներկայացրել է տնտեսական ևսոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարողականի վերաբերյալ փաստացի ցուցանիշներ։

 

«2018թ. մեկնարկած, 2019 թ. խորացված և արդեն իսկ միս ու արյուն ստացած սուբվենցիոն ծրագրերը 2020թ․ բյուջետային կարգավորումների արդյունքում կունենան 10 մլրդ դրամ համաֆինանսավորում պետական բյուջեից, ինչն աննախադեպ ձեռքբերում է նախորդ տարիների համեմատ: Սուբվենցիոն ծրագրերը իրենց էությամբ պետություն-համայնք և արդեն իսկ մեր ջանքերով մասնավոր համագործակցության կարևոր արձանագրում են։ Այս ճանապարհով համայնքներում բնակվող մեր հայրենակիցները հնարավորություն ունեն իրենց ունեցած ռեսուրսները համայնք-պետության համագործակցության շրջանակներում ծառայացնել իրենց բնակավայրի շենացմանը՝ ի շահ համայնքի և բնակչի: Այսպես, 2019 թվականին հաստատված 483 սուբվենցիոն հայտից կյանքի է կոչվել շուրջ 462 ծրագիր, մնացած մասը մեկնարկել է և կավարտվի 2020 թ․», -ասել է նախարարը և հավելել,որ խոսքը 16.4 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրերի մասին է, որի կառուցվածքում համայնքային ֆինանսավորումը կազմել է 6.8 մլրդ դրամ, իսկ պետական մասնաբաժինը՝ 9.6 մլրդ դրամ։

 

Այնուհետև նախարարը, ըստ ծրագրային ուղղությունների, ներկայացրել է 2019թ․ կատարված լայնածավալ շինարարական աշխատանքները։ Նշվել է, որ համայնքային համաֆինանսավորմամբ, պետական և մասնավոր աջակցությամբ ասֆալտապատվել և բարեկարգվել է ներհամայնքային 112 կմ ճանապարհ։ Նախարարի բնորոշմամբ՝ հանրապետության համար ջրային ենթակառուցվածքների խնդրաշատ ոլորտում այս տարի սուբվենցիոն բաղադրիչով 41 համայնքներում իրականացվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի ցանցի, 32 համայնքների 39 բնակավայրերում ոռոգման ցանցի բարելավմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքներ:

 

Խոսելով գազիֆիկացման ծրագրերից՝ նախարարը նկատել է․ «Թեպետ ՀՀ-ն եղել է և հռչակվել է ամենագազիֆիկացված երկրներից մեկը, փաստ է, որ մեր համայնքների մի զգալի հատված, և, մասնավորապես, անտառամերձ համայնքները զուրկ են գազիֆիկացումից: Չնայած նրան, որ կառավարությունն առավել միտված է շեշտադրումը կատարել այլընտրանքայյին էներգիայի աղբյուրների վրա, այնուամենայնիվ, գազիֆիկացման ցանկություն ունեցող համայնքները անտարբերության չեն մատնվել: Եվ այս ճանապարհին 16 համայնքում սուբվենցիոն ծրագրերով անցկացվել է գազիֆիկացման համակարգ՝ 243 մլն ՀՀ դրամ պետական համաֆինանսավորմամբ։

 

Շարունակելով՝ նախարարը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում այս տարի հաջողվել է վերանորոգել և հիմնանորոգել 25 մանկապարտեզ, 58 համայնքներում կառուցվել են փողոցային լուսավորության համակարգեր, ընդ որում՝ էներգախնայող, 15 համայնքներում վերանորոգել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, արդիականացվել են վերելակներ։

 

Այնուհետև նախարար Պապիկյանն անդրադարձել է երկրում ընթացող վարչատարածքային բարեփոխումներին և համայնքների միավորման գործընթացին։

 

«Միայն 2019 թ. խոշորացված համայնքներին տրամադրվել է 57 միավոր տեխնիկա, խոսքը վերաբերում է գյուղատնտեսության և քաղաքային տնտեսության մեջ կիրառվող մեքենասարքավորումներին։ Այսօր մենք ունենք բավականին արդիականացված տրակտորային և սանմաքրման պարկեր խոշորացված համայնքներում: Վերջիններս աչքի են ընկնում նաև քաղաքացիների սպասակման գրասենյակներով՝ ՔՍԳ-ներով։ 2019 թ.

հիմնվել են դրանցից թվով 6-ը։ Այս համակարգի շնորհիվ քաղաքացին իր անձնագրով կարող է մոտենալ ՔՍԳ և մի քանի րոպեի ընթացքում ստանալ այն փաստաթղթերը, որի համար նախկինում կարող էր այցելել մի շարք գրասենյակներ: Այսինքն, դեռևս չխոշորացված համայնքների բնակիչների դժգոհություններն ու մտահոգությունները, որ խոշորացման արդյունքում բախվելու են փաստաթղթային քաշքշուկների,

փարատվում են այս արդիական համակարգի ներդրմամբ»,-ընդգծել է նախարարը։

 

Հաջորդիվ Սուրեն Պապիկյանը մանրամասնել է աղբահանության ուղղությամբ տարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները․ «Աղբահանությունն այն կարևոր ուղղություններից է, որը 2020 թ. լինելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և, ընդհանրապես, մեր հանրության

ամենակարևոր մարտահրավերներից մեկը: Մենք խնդիր ունենք հանրության մտածողության մեջ փոփոխություն կատարելու, ինչպես նաև նախարարության կողմից այս տարի մշակված աղբահանության ռազմավարությունը 2020 թ. գործնականում իրագործելու: Եթե ավելի առարկայական խոսեմ, պետք է նշեմ, որ հաճախ բախվում ենք դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություններ, ներգրավել է հսկայական քանակությամբ, միլիոնավոր դոլարների վարկեր, արդյունքում դրանց պայմանագրային ժամկետներն ավարտվել են, բայց աշխատանքներն արված չեն: Մենք շուրջ 1.5 տարի լծված ենք եղել այդ վարկերը վերախմբավորելուն, արդիականացնելուն, նորացնելուն և դրանց արդիականությունը գնահատելուն: 2020 թ. լինելու է այն տարին, երբ կյանքի են կոչվելու մի շարք չիրացված ծրագրեր: Դրանցից մեկը նաև Կոտայք-Գեղարքունիք խոշոր աղբավայրի կառուցումն է: Աղբահանությունը բավականին ընդգրկուն ոլորտ է, և 2020թ. ընթացքում ձեզ հետ միասին մեծ անելիք

ունենք հանրությանն իրազեկելու և մեր հանրության հետ լայնամասշտաբ աշխատանք կատարելու, որովհետև մեր միջավայրում աղբն անելիք չունի։ Մենք ապրելու ենք անաղբ և մաքուր հայրենիքում:

 

Ներկաների ուշադրությունը հրավիրելով էներգետիկ հիմնախնդիրների ուղղությամբ՝ նախարարն ասել է, որ այս բնագավառում կատարված հսկայածավալ աշխատանքը հանրության համար այնքան էլ տեսանելի և շոշափելի չէ, այդուհանդերձ, ըստ նրա, 2019 թ. իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, որոնց շնորհիվ առաջիկայում Հայաստանը վերածվելու է էներգետիկ հաբի, ինչը հնարավորություն կտա հարավը, այն է ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և հյուսիսը՝ Վրաստանի Հանրապետությունը և ԵԱՏՄ

երկրներ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով կապել միմյանց՝ դարձնելով Հայաստանը տարանցիկ երկիր:

 

Գերատեսչության ղեկավարը նաև հայտնել է, որ ընդերքօգտագործման բնագավառում նախարարության կողմից վերջին 6 ամսվա ընթացքում կատարվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և թափանցիկության բարձրացմանն ուղղված մեծ քանակությամբ աշխատանքներ։ Սուրեն Պապիկյանի խոսքերով՝ նախարարության կողմից 2019 թ. գրավոր նկատողություն է տրվել շուրջ 204 կազմակերպությունների, զգուշացումների արդյունքում այս պահին շուրջ 501 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ բյուջե, դադարեցվել է շուրջ 21 ընդերքօգտագործման իրավունք։ «Այս ամենը ենթադրում է, որ ավանդաբար պետական բյուջեի համար մեծ ֆինանսական միջոցներ ապահովող ընդերքօգտագործումը Հայաստանում այսուհետ լինելու է բնապահպանության բարձր չափանիշների ներքո»,- ընդգծել է նախարար Պապիկյանը։

 

Անցնելով ճանապարհային ենթակառուցվածքների ընթացիկ տարվա ուշագրավ և հանրային մեծ հնչեղություն ստացած արդյունքներին՝ նախարարն ուրախությամբ փաստել է, որ տարվա մեկնարկին նախանշված 330 կմ-ի նշաձողը հաջողվել է գերազանցել և դեկտեմբերի 1-ի դրությամբ ունենալ շուրջ 360 կմ նորոգված ճանապարհ։ Նախարարը նաև արձանագրել է ոլորտում ի հայտ եկած խնդիրները, միաժամանակ կարևորել գրանցված հաջողություններում ճանապարհաշինարարների ունեցած առանցքային

ներդրումը։ «Միևնույն ժամանակ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ կապալառուներին, որովհետև առանց նրանց քրտնաջան աշխատանքի, զօրուգիշեր աշխատանքին նվիրվելու մենք չէինք կարող արձանագրել այս արդյունքները։ 2020 թ. այս ուղղությունը շարունակելու է լինել հեղափոխական, որովհետև մենք թե՛ ստանդարտացման, և թե՛ որակի բարձրացման հարցում մեծ աշխատանքներ ունենք

անելու: Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ մենք պլանավորել ենք շուրջ 502 կմ ճանապարհ նորոգել, և սա շարունակական է լինելու Հայաստանում, որովհետև մեր կառավարության ստանձնած պարտավորությունների շրջանակում է հանրապետության ճանապարհների 70%-ը դարձնել բարվոք, անցանելի և արդիական:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20