
Արմինֆո.2020 թվականին Հայաստանը կդառնա տարածաշրջանային առաջատար մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալով։ Այդ մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հերթական զեկույցում, որը հրապարակվել է նախօրեին։
Ըստ աղբյուրի, 2019 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ծավալը կազմել է 4,53 հազար դոլար: Օրինակ, Վրաստանում այդ ցուցանիշը հավասար է 4,29 հազար դոլարի, Ադրբեջանում' 4,69 հազար դոլարի: Ըստ կանխատեսման, ընթացիկ տարում Հայաստանի մեկ շնչի հաշվով ՀՆԱ ծավալը կավելանա մինչեւ 4,76 հազար դոլար: Այնուամենայնիվ, ԱՄՀ վերլուծաբանները կարծում են, որ միջնաժամկետ հեռանկարում մինչեւ 2024 թվականը Հայաստանը այդ ցուցանիշով կզիջի Վրաստանին, ինչը վկայում է Հայաստանի երկարաժամկետ զարգացման շրագրերում առկա խնդիրների մասին:
Նշենք, որ ԱՄՀ գործադիր խորհրդի ղեկավարի տեղակալ եւ նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան դեկտեմբերի 20-ին հաղորդել էր, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով եւ արտաքին ու հարկային բուֆերների բարելավմամբ: Բացի այդ, նա նշել էր, որ պետական պարտքը վայրընթաց միտումը դանդաղել է, եւ սպասվում է, որ Հայաստանը միջնաժամկետ նպատակային նշագծին կհասնի սպասվածից մի քանի տարի շուտ: "Այս խթանող գործոնը թույլ կտա ավելի շատ ջանքեր գործադրել բարեփոխումների, ավելի հավասարակշռված եւ ներառական աճի, աղքատության եւ գործազրկության կրճատման աջակցության համար", - ասել էր Ֆուրուսավան:
Նշենք, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2019 թվականին կկազմի 4,6 տոկոս: Միաժամանակ, 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ ՀԲ-ի նոր թարմացված կանխատեսումը նախկին 5,5 տոկոսից բարելավվել է մինչեւ 6,9 տոկոս: Իսկ փաստացի վիճակագրական տվյալների համաձայն ՝ 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արդեն արձանագրվում է Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան աճի արագացում ՝ 5,7% - ից մինչև 7,5%։
Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 2019 թվականին Հայաստանի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն առաջին անգամ գերազանցել է հարևան Վրաստանի ցուցանիշները, իսկ 2020 թվականին այդ ցուցանիշով հանրապետությունն առաջ կանցնի նաև Ադրբեջանից։ "Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը այս ցուցանիշով միշտ եղել է վերջինը, հաջորդ տարի մենք կլինենք առաջինը", - հավաստիացրել է Նիկոլ Փաշինյանը: