Արմինֆո. 2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով:
2019թ. դեկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213,953 ուղևոր, ապա 2019թ. դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226,786 ուղևոր:
2019 թվականի դեկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 10,535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:
2019 թվականին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3,169,144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |