Երկուշաբթի, 13 Հունվարի 2020 15:57

Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, թե ինչ փուլում է գտնվում Հայաստանում տեղական ավիափոխադրողի հայտնվելու գործընթացը

Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, թե ինչ փուլում է գտնվում Հայաստանում տեղական ավիափոխադրողի հայտնվելու գործընթացը

Արմինֆո. Հարցը, թե արդյոք որևէ ավիաընկերություն կարող է իր գործունեությունը սկսել Հայաստանում, թե ոչ, Քաղավիացիայի կոմիտեն պետք է քննարկի 90 օրվա ընթացքում:

Այս մասին ասել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում երկրում տեղական ազգային ավիափոխադրողի հայտնվելու գործընթացը: Ռևազյանն ընդգծել է, որ սա նոր ավիաընկերություն է։ <Տվյալ ավիաընկերության ներկայացուցիչներն արդեն հայտ են ներկայացրել, որը մենք, օրենքի համաձայն, պետք է քննարկենք 90 օրվա ընթացքում ։   Եվ այդ ժամկետը սկսվում է հաշվարկվել հենց այն պահից, երբ մենք կունենանք անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջ փաթեթը։ Սակայն, այս պահին մենք ունենք փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթը, և մենք չենք կարող այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնել։ Այսպիսով՝ ես չեմ կարող ասել, թե երբ մենք կկարողանանք համապատասխան որոշում կայացնել>, - ընդգծել է ՔԱԳՎ ղեկավարը։

 

Մամուլի ասուլիսի ընթացքում Ռեւազյանը նաև անդրադարձել է Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությանը, որում ավիաընկերություններին խորհուրդ է տրվում չվերթներ չիրականացնել Իրանի և Իրաքի տարածքով: <Եթե մենք որևէ վտանգ կամ սպառնալիք ենք տեսնում չվերթի համար, ապա պետք է այդ մասին տեղեկացնենք ավիաընկերուրթյուններին: Բայց որոշում է կայացնում ընկերությունը, այլ ոչ թե՝ մենք։ Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած աղետի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, ուստի կոմիտեն պարտավոր է հայտարարել գոյություն ունեցող սպառնալիքի մասին>, - ընդգծել է նա ։

 

Նշենք, որ Armenia Airways ավիաընկերությունը հունվարի 12-ին Facebook-ի իր էջում հայտնել էր կիրակի օրը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթի չեղարկման մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

 

Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին​ հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը​ և​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։