Երեքշաբթի, 21 Հունվարի 2020 20:48

Բեռլինում Թումո կենտրոն կբացվի հոկտեմբերին

Բեռլինում Թումո կենտրոն կբացվի հոկտեմբերին

Արմինֆո. Հունվարի 21-ին, Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար, տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:

 

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների անդամներ, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի և KfW բանկի ղեկավարներ: 

 

Ողջունելով ներկաներին` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման»: