
Արմինֆո.Ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Այսօր Կենտրոնական բանկը շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել: Այս տարվա առաջին գնումը>,- գրել է նա:
Նշենք, որ ՀՀ ԿԲ տվյալներով, ս.թ. հունվարի 23-ին միջբանկային արժութային շուկայում կնքվել է 5.3 մլն դոլարի գործարք՝ 478.95 դրամ$1 միջին փոխարժեքով: Նախորդ առևտրային օրվա ցուցանիշի (հունվարի 22) համեմատ գործարքների ծավալն աճել է 12,8 տոկոսով ՝ փոխարժեքի 0.04 կետով իջեցման դեպքում
