Ուրբաթ, 24 Հունվարի 2020 12:57
Ալեքսանդր Ավանեսով

2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը

2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը

Արմինֆո. 2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը։ Այդ մասին հունվարի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 

Նրա խոսքով ՝ փառատոնը կանցկացվի  նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Անցյալ տարի դրան մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ, իսկ գլխավոր մրցանակը բաժին է հասել աշխարհահռչակ ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին: Նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա փառատոնը հաջողությամբ կանցնի և մեծ հետաքրքրություն կառաջացնի ողջ աշխարհում:

 

Starmus միջազգային փառատոնը նվիրված է աստղագիտությանը, տիեզերքի ուսումնասիրությանը,  երաժշտությանը, արվեստին եւ հարակից գիտություններին, ինչպիսիք են կենսաբանությունը եւ քիմիան:  Այն հիմնադրել է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը: