Հինգշաբթի, 30 Հունվարի 2020 13:38
Ալեքսանդր Ավանեսով

Էլեկտրոնային սակարկությունների անցկացման կարգը կփոխվի

Էլեկտրոնային սակարկությունների անցկացման կարգը կփոխվի

Արմինֆո. Հայաստանում կփոխվի էլեկտրոնային սակարկությունների անցկացման կարգը։ Այդ մասին որոշում է կայացվել հունվարի 30-ին  կառավարության նիստում։

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ էլեկտրոնային սակարկության անցկացման կարգի փոփոխությունը գնումների համակարգի դիտարկման արդյունք էր: Ներկայացված փաստաթղթի նպատակը կարտելային համաձայնությունների բացառումն է։  Հաճախ լինում են դեպքեր, երբ աճուրդում հաղթած սակարկության մասնակիցը այս կամ այն պատճառով պայմանագիր չի ստորագրում։ Այդ դեպքում, նախարարի ասելով, ուժի մեջ է մտնում ծառայության համար ավելի բարձր գին առաջարկած երկրորդ մասնակիցը։

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվում է դրույթ, համաձայն որի, ապրանքների և ծառայությունների մատակարարման պայմանագիրը կնքելուց հրաժարվելու դեպքում աճուրդի արդյունքներն անվավեր են ճանաչվում։   "Կառավարության տրամաբանությունն այն է, որ սակարկությունների երկու մասնակիցները կարող են գալ կարտելային համաձայնության, ինչի արդյունքում ծառայությունների եւ ապրանքների արժեքն աճում է։  Այժմ այդ սողանցքը կվերացվի", - ընդգծել է ֆինանսների նախարարը։