Արմինֆո.Կոնվերս Բանկը՝ Հայլենդ ընկերության հետ գործակցության շրջանակում սկսել է առցանց ավանդների ներգրավումը www.haylend.com
կայքի միջոցով:
«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջին և այս պահին միակ բանկն է, որ հարթակի շնորհիվ հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններում բնակվող անձանց՝ այդ թվում սփյուռքահայերին ավանդ ներդնել Բանկում բարենպաստ պայմաններով:Նախագծի իրականացումը հնարավորություն է տալիս կատարելագործել և ընդլայնել թվային բանկային ծառայությունների մատուցման աշխարհագրությունը՝ ներդնելով թվային հարթակներում բանկային ծառայությունների մատուցման նոր մշակույթ»,-ասել են Կոնվերս Բանկում:
Արտերկրից դրամային և դոլարային ավանդները կներգրավվեն մինչև 4 տարի ժամկետով՝ համապատասխանաբար մինչև 10 և 5.75 տոկոս տարեկան դրույքաչափով: Ավանդի նվազագույն գումարը 2000 ԱՄՆ դոլարն է և 1 մլն դրամը: Տոկոսագումարների վճարումը նախատեսված է ավանդի ժամկետի ավարտին:
Սկզբնական շրջանում ծառայությունները հասանելի են լինելու ԱՄՆ-ում, այնուհետև նաև Ասիայում և Եվրոպայում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |