Երկուշաբթի, 3 Փետրվարի 2020 14:37
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Վիճակագրության խզումն իրականությունից կարող է չար կատակ խաղալ թվեր հրապարակող մարդկանց հետ

Կանխատեսում. Վիճակագրության խզումն իրականությունից կարող է չար կատակ խաղալ թվեր հրապարակող մարդկանց հետ

Արմինֆո.Վիճակագրության խզումն իրականությունից կարող է չար կատակ խաղալ թվեր հրապարակող մարդկանց հետ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում "կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը։

 

"Մեր կառավարությունը և վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, շատ հաճախ դիմում են վիճակագրական տվյալների՝ սեփական աշխատանքի արդյունավետության աստիճանը ցույց տալու նպատակով։  Առաջին հայացքից դա միանգամայն նորմալ է, սակայն, այստեղ կան նաև մտահոգող միտումներ։  Առաջին հերթին՝ հաշվի առնելով վիճակագրական տվյալների որոշ կասկածելիությունը և հրապարակվող թվերի այսօր արդեն դրսևորվող խզումն իրականությունից", - նշել է նա։

 

Ըստ փորձագետի՝ այդ իսկ պատճառով բողոքի տարբեր ակցիաներ իշխանության կողմից մեկնաբանվում են  որպես հակահեղափոխության, դավադրության դրսևորումներ։ Իսկ մարդկանց խնդիրներում խորանալու, լսելու, բարձրաձայնելու փոխարեն քննարկման առարկա է դառնում բողոքի ակցիայից հետո նրանց թողած աղբը։  Հենց այստեղ, ըստ Սահակյանի, ծագում է գլխավոր հարցը. Եթե, վիճակագրության համաձայն, ամեն ինչ այդքան լավ է, ինչու է բողոքում ժողովուրդը։

 

Նրա գնահատմամբ՝ թվերից մեծ կախվածություն է ստեղծվում հենց վարչապետի կողմից։ Այսպես, ի պատասխան կոռուպցիայի, տնտեսության "ստվերի" առկայության մասին ցանկացած հայտարարության, Փաշինյանն անմիջապես ներկայացնում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների վիճակագրությունը։ Տնտեսագետը  հենց այստեղ է տեսնում տագնապի գլխավոր առիթը։ Ըստ Սահակյանի՝ այնպիսի ժամանակաշրջանի սկզբի պայմաններում, երբ, ամենատարբեր պատճառներով, թվերն արդեն այդքան լավատեսական չեն թվա, լիովին կարող է առաջանալ նաև նենգափոխումների պահանջ։

 

"Գաղտնիք չէ, որ կառավարությունները և, հատկապես, պետության առաջին դեմքերը, սովորաբար, ստանում են այն, ինչ ուզում են։ Կպահանջվի այս կամ այն թիվը՝ նրանք կստանան նաև դա: Նախ՝ երկրորդ, երրորդ պլան կգնան ցուցանիշները, եւ ապա կլինեն նաեւ կեղծ թվեր: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ դա ուղեկցվի վարչապետի կարգադրությամբ։  Դա չի լինի, որովհետև ենթականերն ամեն ինչ կանեն այդ հրահանգը կանխագործելու նպատակով։  Այն, պարզապես, պետք չի լինի", - ամփոփել է Սահակյանը։