
Արմինֆո.Մինչեւ մարտի կեսերը նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների պահանջարկը լիովին կբավարարվի։ Այդ մասին փետրվարի 4-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականին երկրի կառավարությունը որոշում է ընդունել հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման մասին, ինչը նշանակում է
ստեղծել ՀԴՄ ներմուծելու բիզնեսի համար հնարավորություններ: Այն ժամանակ "Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ" պետական ոչ առևտրային կազմակերպություն է դիմել 13 սուբյեկտ, որոնք հայտարարել էին նոր սերնդի ապարատների մատակարարումներ սկսելու իրենց մտադրության մասին։ Սակայն հետագայում սուբյեկտների թիվը կրճատվել է ՝ հասնելով երկուսի։ Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է ներմուծել ՀԴՄ-ների նոր խմբաքանակ, որոնց նկատմամբ ներկայում ավարտվում է թեստավորման փուլը, եւ մոտ ժամանակներս կսկսվի դրանց վաճառքը: Ընդհանուր առմամբ, նորագույն սերնդի սարքեր ստանալու համար ստացվել է 11 հազար հայտ։ "Մատակարարները մեզ հավաստիացրին, որ մինչև փետրվարի վերջը ողջ պահանջարկը կբավարարվի, սակայն մենք պրագմատիկ մոտեցանք, համարելով, որ խնդիրը կկարգավորվի մինչև մարտի կեսերը", - նկատել է ՊԵԿ նախագահը: Նա նաեւ հաղորդել է, որ ներկայում շրջանառության մեջ են գտնվում 67 հազար հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնցից 50 հազարը նոր սերնդի են, իսկ 17 հազարը՝ հին։
ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ շուկայում ձևավորվել է ՀԴՄ-ների դեֆիցիտ, քանի որ նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է դարձել 2019 թվականի հունվարի 1-ից: Ավելի վաղ ՀՀ կառավարությունն արդեն քանիցս հետաձգել էր դրանց ներդրման ժամկետները ՝ սկզբում մինչեւ 2016 թվականի հունվարի 1 - ը, իսկ այնուհետեւ ՝ մինչեւ 2017 եւ 2018 թվականների սկիզբը: 2019 թվականի փետրվարին կառավարությունը հայտարարել էր, որ կսուբսիդավորի նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ինքնարժեքի (158 հազար դրամ) եւ դրա բացթողնման գնի (60 հազար դրամ) տարբերությունը՝ այդ նպատակով ուղղորդելով շուրջ 5 մլն դոլար: Դա, ինչպես հայտարարվել էր, վերաբերում էր 25 հազար հարկային գործակալների, որոնց համար նոր սերնդի ՀԴՄ-ների առկայությունը պարտադիր է դարձել արդեն 2019 թվականի հունվարի 1-ից, եւ որոնք միջոցների սղության պատճառով չեն կարող իրենց թույլ տալ դա: Արդեն 2019 թվականի մայիսի 10-ին ՊԵԿ ղեկավարը տեղեկացրել էր, որ նոր սերնդի ՀԴՄ-ների պակասի պատճառով դրանք առաջնահերթության կարգով կտրամադրվեն այն հարկատուներին, որոնք նոր են գրանցվել եւ ընդհանրապես չունեն ՀԴՄ: Այդ կապակցությամբ, ՀՀ ՊԵԿ-ը որոշում էր կայացրել չտուգանել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին, որոնք հայտ են ներկայացրել նոր հսկիչ-դրամարկղային մեքենաներ ստանալու համար, սակայն դրանց բացակայության պատճառով չեն կարողացել ձեռք բերել: