Հինգշաբթի, 13 Փետրվարի 2020 11:20
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանն ու Վրաստանը մտադիր են համատեղ թռիչքներ կազմակերպել դեպի Լոս Անջելես

Հայաստանն ու Վրաստանը մտադիր են համատեղ թռիչքներ կազմակերպել դեպի Լոս Անջելես

Արմինֆո. Հայաստանն ու Վրաստանը մտադիր են դեպի Լոս Անջելես համատեղ թռիչքներ կազմակերպել։  Այդ մասին փետրվարի 13-ին  Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։

 

Նրա հավաստմամբ, Երեւան-Լոս Անջելես ուղիղ օդային հաղորդակցության կազմակերպման շուրջ նույնպես բանակցություններ են ընթանում, սակայն, հաշվի առնելով ավիափոխադրողի ցածր ծանրաբեռնվածությունը, իմաստ ունի վրացական կողմի հետ համատեղ ավիաչվերթների կազմակերպումը:

Տաթևիկ Ռևազյանն ընդգծել է, որ միայն Երևանից չվերթները անշահավետ են, քանի որ պատշաճ բեռնվածություն չեն ապահովում: Ընդ որում, շահութաբերության մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է շաբաթական 2-3 չվերթ իրականացնել։ Այդ պատճառով բանակցություններ են ընթանում վրացի գործընկերների հետ, որոնք, ի դեպ, առավելապես տրամադրված են դեպի Նյու Յորք չվերթների իրականացման, իսկ հայկական կողմը պնդում է դեպի Լոս Անջելես ուղղությունը։