Արմինֆո. Կարինա Մելիքյան: Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները Հայաստանի համար հաստատել է մակարդակում՝ "Կայուն" կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է Fitch Ratings-ի "ԱՊՀ և Սևծովյան տարածաշրջանի երկրներում վարկանիշային դինամիկայի դանդաղում" (CIS and Black Sea Region Rating Cycle Slowing) զեկույցում, որը հրապարակվել է փետրվարի 12-ին:
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանի վարկանիշը բարձրացվել է - ից մինչև , Ադրբեջանինը' -ից իջեցվել է մինչև : Իսկ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի վարկանիշը պահպանվել է մակարդակում, Բելառուսի վարկանիշը ՝ բարձրացվել է մինչև , Ղազախստանի վարկանիշը իջեցվել է -ից մինչև , իսկ ԱՊՀ երկրներից Ուզբեկստանին շնորհվել է վարկանիշը, Իսկ Ուկրաինայի վարկանիշը բարձրացվել է -ից մինչև :
"Տարածաշրջանի երկրների մեծ մասը ունեն գործակալության կողմից օգտագործվող բանկային համակարգի ինդիկատոր, որն արտացոլում է <բարձր աստիճանի սպեկուլյատիվ հիմնարար վարկային որակ>։ Չաշխատող վարկերի մակարդակը բարձր է եւ հաճախ լիովին արտացոլված չէ պաշտոնական տվյալներում", - նշվում է Fitch Ratings-ի հաշվետվությունում:
Fitch Ratings-ի վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ պետական պարտքը միջինում 10 տոկոսային կետով ավելի բարձր է, քան 2013թ. վերջին: Արժեզրկման, հակացիկլիկ ֆիսկալ քաղաքականության, հումքային ապրանքներից ստացվող եկամուտների և բանկային հատվածին աջակցելու առումով ցնցումների ազդեցությունը նվազել է, և այդ ֆոնին տարածաշրջանի սուվերեն թողարկողների մեծ մասը ապահովել են առաջնային պրոֆիցիտները և կրճատում են պարտքը, տեղի է ունեցել բյուջետային կանոնների թարմացում: Սակայն արտարժութային ռիսկի մեկն է խոցելիության առանցքային գործոններից: Ուզբեկստանի, Բելառուսի եւ Ադրբեջանի պետական պարտքի ավելի քան 90 տոկոսը արտարժույթով է, իսկ Հայաստանի եւ Վրաստանի համար այդ թիվը մոտ է 80 տոկոսի: Արժութային ռիսկի նվազումը կախված է ազգային արժույթով կապիտալի ներքին շուկաների զարգացումից, ինչը նույնպես կսատարեր ապադոլարացմանը:
Նրանց կարծիքով՝ մակրոտնտեսական կայունության առումով ձեռքբերումների պահպանման դեպքում առավել բարձր աճի ապահովումը Ռուսաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում իրականացվող քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկն է: Վրաստանն առավել առաջընթացի է հասել կառուցվածքային բարեփոխումների ոլորտում, եւ նրա կառավարման որակի ինդիկատորները ամենահզորն են տարածաշրջանի համեմատելի երկրների և համադրելի վարկանիշներով երկրների նկատմամբ: Քաղաքական կայունության վրա ազդում են չլուծված տարածաշրջանային հակամարտությունները։ Մի շարք երկրներում որոշումների ընդունման կենտրոնացված գործընթացը անորոշություն է ստեղծում իշխանության շարունակականության առումով, թեեւ վերջին շրջանում դրա փոխանցումը ընթացել է կանոնակարգված: Զգալի սոցիալական անկայունություն չի դիտվել, սակայն արտահամակարգային քաղաքական գործիչները օգտագործել են հանրային դժգոհությունը Հայաստանում եւ Ուկրաինայում իշխանության գալու համար, որտեղ երկու նոր առաջնորդներն էլ կառուցողական ծրագրեր իրականացնելու մտադրություն են հայտնել:
Fitch Ratings-ն այս հաշվետվությունում նաեւ նշում է, որ վարվող տնտեսական քաղաքականության բարելավումը նպաստել է վերականգնմանը ԱՊՀ եւ Սեւծովյան տարածաշրջանի երկրներում՝ 2014թ. Ուկրաինայի ճգնաժամից և հումքային ապրանքների գների կտրուկ անկումից հետո: Միեւնույն ժամանակ, Fitch Ratings-ի վերլուծաբաններն ակնկալում են, որ վերջին շրջանի դրական ռեյտինգային դինամիկան, հավանաբար, կդանդաղի այն բանին զուգընթաց, երբ այդ երկրները բախվեն ավելի խորը կառուցվածքային մարտահրավերների:
"Հումքային ապրանքների գների վերաբերյալ մեր զուսպ ենթադրությունները հումք արտահանողների համար հաշվեկշիռների էական ամրապնդում չեն ենթադրում։ Այսպիսով, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի նկատմամբ մենք կկենտրոնանանք այն բանի վրա, թե արդյոք նրանք կկարողանան բարձրացնել վարվող քաղաքականության կանխատեսելիությունն ու արդյունավետությունը ։ Էներգակիրներ ներկրողները կրճատել են արտաքին անհավասարակշռությունները՝ փոխարժեքի ճշգրտման և առևտրի պայմանների բարելավման հաշվին։ Այդուհանդերձ, արտաքին իրացվելիությունը եւ պահուստների ծածկույթը մնում են համեմատաբար ցածր: Խոցելիության արտաքին գործոնների թուլացումը կարող էր դրական ազդեցություն ունենալ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի եւ Ուկրաինայի վարկանիշների վրա", - նշվում է հաշվետվությունում:
Fitch Ratings-ի վերլուծաբանները կարծում են, որ վարվող քաղաքականության բարելավումն, ընդհանուր առմամբ, ամրապնդում է տարածաշրջանի սուվերեն վարկանիշների կայուն կանխատեսումը, բայց եթե չլուծվի վարկունակության առումով մնացած թերություններին առնչվող իրավիճակը, դա խոչընդոտ կլինի վարկանիշների հետագա բարելավման համար եւ կարող է հանգեցնել վարկունակության նկատմամբ ճնշման:
Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 22-ին Fitch Ratings-ը Հայաստանի համար մեկ սանդղակով՝ մինչեւ մակարդակ բարձրացրել է արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները՝ "Կայուն" կանխատեսմամբ: Ի լրումն սուվերեն վարկանիշի՝ Fitch-ը սանդղակով բարձրացրել է նաեւ Հայաստանի վարկանիշների վերին սահմանը արտարժույթով եւ ազգային արժույթով երկարաժամկետ սուվերեն պարտատոմսերի գծով՝ մինչեւ "BB" մակարդակ (երկրի առաստաղ): Այդ ժամանակ Fitch Ratings-ը Հայաստանի համար արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողների դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշները պահպանել է մակարդակում: Նախորդ վարկանիշը Fitch-ը Հայաստանին շնորհել էր 2019թ.մայիսի 24-ին (ԹԴՎ ՝ "Դրական" կանխատեսմամբ), իսկ սեպտեմբերի 10-ին ընկերությունը Հայաստանի սուվերեն արտարժութային պարտատոմսերի առաջիկա թողարկմանը շնորհել է մակարդակի ակնկալվող վարկանիշ: