Արմինֆո. «Ամերիաբանկ»-ը «Global Finance» ամսագրի կողմից արժանացել է 2020 թ. «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, բանկն այս հեղինակավոր մրցանակին արժանանում է արդեն հինգերորդ տարին անընդմեջ: «Global Finance» ամսագիրը գնահատումն իրականացրել է մի շարք կարևոր չափանիշների հիման վրա, մասնավորապես, հաշվի են առնվել բանկի` շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման ունակությունները, բանկի նորարարական լուծումները, իրականացված գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը, բանկի հետ համագործակցող ֆինանսական կառույցների լայն շրջանակը և այլն:
Տեղեկացնենք նաև, որ «Լավագույն ներդրումային բանկ 2020» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:
Ամերիաբանկը, կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը, շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ թվային նոր լուծումներով, նորարարական առաջարկներով:
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
RUB | 4.26 | 0.00 |
USD | 387.73 | -0.19 |
EUR | 417.55 | -0.28 |
GBP | 486.33 | -1.48 |
CAD | 283.43 | -0.24 |
JPY | 25.10 | -0.12 |
CNY | 53.72 | -0.10 |
CHF | 427.39 | -0.92 |