Հինգշաբթի, 20 Փետրվարի 2020 14:56
Մարգարիտա Մկրտչյան

Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է

Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է

Արմինֆո. Վերլուծական ծառայություններ իրականացնող Similarweb  հարթակի տվյալներով՝ Telcell Wallet-ը մի քանի ամիս անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում:

 

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, սա «Թել-Սել» ընկերության միակ ձեռքբերումը չէ: AppStore-   ում և  PlayStore-ում,  վերջին մի քանի ամիսների ընթացքում, Հայաստանում  Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է, համապատասխանաբար, զիջելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Facebook-ը Instagram-ը, Tiktok-ը և  WhatsApp-ը, Viber-ը, Tiktok-ը: Համեմատության համար նշենք, որ վարկանիշային ցուցակում հայաստանյան այլ ֆինանասական հավելվածները գրավում են 22-րդ և 66-րդ հորիզոնականները:

 

Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը հայտնել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով, Telcell Wallet-ի օգտատերերի թիվը  2019թ. սեպտեմբերի վերջի նույն ցուցանիշի համեմատ կրկնապատկվել է: Ըստ Ազատյանի, այդ ձեռքբերումներին  ընկերությունը հասել է լայնածավալ մարքեթինգային քաղաքականության և համակարգված աշխատանքի  իրականացման արդյունքում: «Telcell Wallet-ի օգտատերերի թվի աճի նման ցուցանիշը մեզ պարտավորեցնում է, և ինչու չէ՝ նաև ոգևորում: Սա նաև փաստում է, որ  էլեկտրոնային փողով գործարքների նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում զգալիորեն աճել է: Այս տարի նույնպես «Թել-Սել»-ը կշարունակի կատարելագործել իր ծառայությունները. կլինեն նորարարություններ՝ ի նպաստ մեր հաճախորդների»,- ասել է Ա.Ազատյանը:

 

Տեղեկացնենք, որ Telcell Wallet-ի բջջային հավելվածն օգնում է հաճախորդներին վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև առցանց դրամական փոխանցումներ կատարել, այդ թվում՝ քարտից քարտ, ճիշտ ժամանակին ստանալ դրամական փոխանցումներ, շուտով նաև՝ վարկեր: Բացի այդ, SCAN & PAY տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր է առևտրի տարբեր կետերում գնումների համար վճարումներ կատարել՝ օգտագործելով հայտի մնացորդը և կից բանկային քարտը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000