Երեթշաբթի, 25 Փետրվարի 2020 15:38
Ալինա Հովհաննիսյան

Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են աջակցելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են աջակցելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հետ։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, ՄՖԿ փորձագետներ Ուիլեմ Դոուն և Ռոբերտ Ուայթը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հայտնել են կառույցի պատրաստակամությունը աջակցել ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի նախապատրաստմանը։

Նախարարը նշել է, որ խիստ կարևոր է հավուր պատշաճի պատրաստվել համաժողովին՝ հստակ թիրախային բովանդակություն մշակելով կոնկրետ լսարանի համար։ Փորձագետները նշել են, որ իրականացվելիք համաժողովի աշխատանքում կարող են կիրառել համանման միջոցառումների ներդրումների ներգրավման լավագույն միջազգային փորձը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ներդրումների աջակցման կենտրոնի ինստիտուցիոնալ համակարգի կայացմանն առնչվող հարցեր։ Այս հարցում ևս ՄՖԿ մասնագետներն առաջարկել են օժանդակել միջազգային փորձի ներդրմամբ։ Կողմերը կարևորել են ջանքերի մեկտեղումը՝ կառույցը դարձնելու ավելի արդյունավետ և ներդրողների շրջանում բարձր վստահություն և պահանջարկ վայելող։

Առաքելությունն առաջիկա օրերին կշարունակի աշխատանքները Ներդրումների  աջակցման կենտրոնի ղեկավարության հետ՝ նախանշելու հետագա անելիքները։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
24.11.2020
RUB6.750.09
USD512.316.99
EUR608.838.71
GBP684.659.09
CAD393.246.14
JPY49.160.48
CNY77.850.96
CHF562.427.55



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000