Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկում գործարկվել է նոր VTB GEN-Z նախագիծը, որը հնարավորություն կտա այն երիտասարդ մասնագետներին, ովքեր ավարտել են ԲՈՒՀ-ն ոչ ավելի քան 1 տարի առաջ կամ ԲՈՒՀ-երի վերջին կուրսի ուսանողներ են ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և անգնահատելի փորձ բանկային ոլորտում:
Ծրագիրը կտևի 6 ամիս, որի ընթացքում մասնակիցները կսովորեն և կտիրապետեն ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային հիմնական սկզբունքներին և գործընթացներին:
Բացի այդ, ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան անցնել մաստեր – կլասսեր Բանկի փորձառու ղեկավարների կողմից։
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգևատրվեն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու և մեծ թիմի մի մասնիկ դառնալ հնարավորություն:
VTB GEN-Z նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում https://www.vtb.am/am/about-bank/job
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |