Արմինֆո. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ամստերդամ, որտեղ մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից, համաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են տնտեսության և ֆինանսական համակարգի վրա էներգիայի փոխակերպման ազդեցությանը, մարտահրավերներին և ստեղծվող հնարավորություններին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկեր կառույցների և այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |