Ուրբաթ, 28 Փետրվարի 2020 12:03

Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը նպաստող մի քանի գործոնների մասին

Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը նպաստող մի քանի գործոնների մասին

Արմինֆո. Զարգացած երկրներում արժեթղթերի շուկայի գործիքակազմով իրականացվում է տնտեսական գործունեության ֆինանսավորման զգալի մասը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս բանկային համակարգի նկատմամբ միջոցների ներգավման ավելի էժան աղբյուր է դիտարկվում։ Արժեթղթերի շուկան, հանդիսանալով ֆինանսական կամ կապիտալի շուկայի կարևորագույն հատվածներից մեկը, շարունակում է թերզարգացած մնալ Հայաստանում։ Երկրի տնտեսության համար կապիտալի վերաբախշման մեխանիզմներն առայժմ արդյունավետ չեն գործում։

Համաձայն Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) հետ անցյալ տարի ձեռք բերված համաձայնության, ս․թ․ մարտի  վերջին ՀՀ Կենտրոնական բանկը պետք ավարտին հասցնի կապիտալի շուկաների զարգացման ռազմավարության նախագիծը։

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար ներկայումս առավել կարևոր է նպաստել այնպիսի արժեթղթերի շրջանառությանը, որոնք դիտարկվում են որպես ներդրումային գործիքներ, այն է՝ պարտատոմսերը և բաժնետոմսերը։ Բաժնետոմսերի և պարտատոմսերի միջև սկզբունքային տարբերությունն այն է, որ ներդրողը, ձեռքբերելով բաժնետոմսը, դառնում է այն թողարկող ընկերության համասեփականատերը, իսկ գնելով պարտատոմս ներդրողը դառնում է վարկատու: Ի տարբերություն բաժնետոմսերի` պարտատոմսերն ունեն շրջանառության սահմանափակ ժամկետ, որը լրանալիս դրանք մարվում են:

ԱՄՀ վերջին զեկույցում(Country Report No. 19/397, Armenia : First Review under the Stand-By Arrangement, December 30, 2019) ասվում է, որ մշակվող ռազմավարությունը պետք է համալրվի բոլոր պատասխանատու կառույցների առաջարկներով, վերանայվեն համապատասխան իրավական, կառավարման և հարկային բաղադրիչները։ Անհրաժեշտ է համարվում այդ հարցերում նաև սերտ համակարգումը Կենտրոնական Բանկի ու Ֆինանսների նախարարության միջև։ Նշվում է, որ այդ երկու կառույցները արդեն բավականին աշխատանք են կատարել, մասնավորապես արտերկրի ներդրողներիհամար հարկային անբարենպաստ պայմանների վերացման հարցում։

Հավանաբար ռազմավարության մշակման ընթացքում հաշվի կառնվեն այլ երկրների փորձը, ձեռներեցների ու գիտնականների առաջարկությունները՝ նպատակ ունենալով հնարավորինս տեղայնացնել և համապատասխանեցնել Հայաստանի տնտեսավարման ավանդական մշակույթին, ինչպես նաև նոր զարգացումներին։ Այդ համատեքստում հարկ է կարևորել երկու հանգամանք կամ մրցակցային առավելություն, որ բնորոշ են ՀՀ տնտեսական միջավայրին և որոնք  հարկավոր ու հնարավոր է զարգացնել։

  1. Succes story multipliers (հաջողված փորձի կրկնօրինակում). Հայաստանյան ձեռներեցներին բնորոշ է հետևել հաջողված կամ հեռանկարային թվացող բիզնես օրինակներին։ Մուլտիպլիկատիվ գործոնը վարակիչ է մասնավորապես փոքր և միջին ձեռներեցների շրջանակում, ինչպես ականատես ենք եղել Պռոշյանի ու Սարյանի անվան փողոցներում մեկ բիզնես գաղափարի շուրջ զարգացումներին, բենզա և գազալցակայանների ու դեղատների տարածմանը,  կամ, ընդամենը անցյալ տարի բոլորին համակածավտո մեքենաների զանգվածային ներկրմանը։ Հարկավոր է ռազմավարության մշակմանը զուգահեռ նախապատրաստել մի հաջողված օրինակի ձևավորում (success story), որը լոկոմոտիվի դեր կխաղա բնագավառի զարգացման համար։
  2. Diaspora bonds (Սփյուռքի պարտատոմսեր) Սփյուռքի ներուժը սովորաբար դիտարկվում է որպես Հայաստանում ներդրումային, զարգացման կամ մարդասիրական ծրագրերի իրականացման հնարավորություն։ Միաժամանակ, ինքը սփյուռքը պարբերաբար կարիք է ունենում Հայաստանի աջակցությանը։ Խոսքը նրա մասին է, որ աշխարհում ընթացողբուռն զարգացումները, ինչպես նաև նոր ցնցումներն ու պատերազմական իրավիճակները փոխում են սփյուռքի աշխարհագրությունն ու ձևաչափը։ Որոշ դեպքերում նոր տնտեսական կամ քաղաքական զարգացումները լուրջ խնդիրներ են առաջացնում արտերկրում բնակվող հայերի համար։ Դիտարկենք մի քանի օրինակ, երբ մեր հայրենակիցները ունեն աջակցության կարիք, որը շահավետորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի տնտեսության համար։
  • Այսպես օրինակ, 2002թ․եվրագոտում սկսեց շրջանառվել  իրական եվրոն։ Այդ երկրներում մեր հայրենակիցներից շատերն ունեին տեղական արժույթով ավելի գումարներ, քան իրենք կարող էին պաշտոնապես փոխել եվրոյի։ Եթե այդ ժամանակ իրենք հնարավորություն ունենային Հայաստանում գնել արժեթղթեր կամ այլ միջոցներով տեղափոխել ավելացված գումարները, դրանք դժվար կլիներ որակել որպես փողերի լվացում։
  • Շատ ծանր իրավիճակում են հայտնվում մեր հայրենակիցները գտնվելով պատերազմական կամ ծայրահեղ վտանգավոր  գոտիներում։ Այդ երկրները լքելուց առաջ նրանք հնարավորություն են փնտրում ապահով տեղափոխելու իրենց գումարները։ Առավել դժվար է նման գործողություն կատարել Թուրքիայում բնակվող հայերի համար։ Նրանք պարբերաբար «սթրես թեստեր» են անցնում երկրի ներքին իրավիճակի ու ազգայնականների կողմից ֆիզիկական վտանգների պատճառով։ Ֆինանսական սահմանափակումները արտարժույթի գնման ու արտերկիր փոխանցման հարցում  պարբերաբար խստացվում են։ Այն մարդիկ, ովքեր  ուզում են տեղափոխվել արտերկիր, զրկված են իրենցունեցվածքն արտահանելու հնարավորությունից։

Այս բոլոր դեպքերում նրանց ՀՀ արժեթղթերի (պարտատոմսեր ու բաժնետոմսեր) գնման հնարավորություն ընձեռնելը չափազանց կարևոր դեր կարող է խաղալ թե որպես սփյուռքի մեր հայրենակիցներին գործնական աջակցության և  թե Հայաստան ներդրումային հոսքեր ապահովելումիջոց (անգամ եթե նրանց մի մասը որոշ ժամանակ անց կտեղափոխվի այլ երկիր)։

Բացի ավանդական արժեթղթերից, մի շարք երկրներ թողարկում են արտերկրում ապրող իրենց հայրենակիցների համար սփյուռքի արժեթղթեր՝ այսպես կոչվածDiaspora bonds։ Դրանց թվում են Հնդկաստանը, Եթովպիան, Կենիան, Նեպալը, Ֆիլիպինները, Իսրայելը, Նիգերիան, Սալվադորը, Շրի Լանկան և այլն։Երկրներ կան, որ դա անում են նպատակային՝ ինչ որ կոնկրետ բնագավառ զարգացնելու կամ ծրագիր իրականացնելու համար։ Որոշ երկրներ կազմակերպում են դրանց վաճառքը արտասահմանյան բանկերի միջոցով։

Մենք նման մի բան անում ենք «Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպվող հանգանակություններով, որոնք հիմնականում արտացոլում են մեր հայրենակիցների բարի կամքն ու բարեգործությունը։ Մինչ դեռ, Diaspora bonds տրամաբանությունը, բացի հայրենասիրական մղումներից ունի կոնկրետ ֆինանսական և տնտեսական բաղադրիչ: Այն կարող է նպաստել մեր հայրենակիցների գումարների ապահով և շահավետ տեղադրմանը, ինչպես նաև կապիտալի ներհոսքի ապահովմանը՝  Հայաստանի տնտեսության զարգացման համար։

 

Էդուարդ Փանոյան                                                                                      Տնտեսական գիտությունների թեկնածու

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանըՓոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունըՄխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերովՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակում է աճել բարձր տեմպերով
«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից«ՌԻԴ» ընկերությունը որոշել է հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից
Հայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորություններըՀայաստանն ու Իրանը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրություններ կազմակերպելու հնարավորությունները
Ասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածըԱսիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակումՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ճյուղային ռազմավարություն է մշակում
Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարիՀայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի բեռը հասել է 4 հազար դոլարի
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում էTeam-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է
Արման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլարԱրման Շաքքալիև. Ղազախստանից Հայաստան հնարավոր արտահանման ծավալը կազմում է 350 մլն դոլար
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանաՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա
Նախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվիՆախկին վարչապետ. Եթե Մոսկվան խզի կապերը Երեւանի հետ, Հայաստանի ողջ տնտեսության կեսը կփլուզվի
Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմինՄինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին
ԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանինԵՏՀ. ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան գտնվում է պատրաստվածության բարձր աստիճանին
Հայաստանի առևտրի հատվածի աճն արագացել էՀայաստանի առևտրի հատվածի աճն արագացել է
Հայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակիՀայաստանում, գործնականում, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է՝ բացառությամբ կոնյակի
Առաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ովԱռաջին 2 ամսում Հայաստանի մետալուրգիական ճյուղի արտադրության ծավալներն ավելացել են  37% - ով
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանըԻդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
17.04.2024
RUB4.19-0.01
USD395.10-0.14
EUR420.390.41
GBP492.140.22
CAD286.14-0.33
JPY25.55-0.01
CNY54.58-0.02
CHF433.510.65