Երեքշաբթի, 3 Մարտի 2020 17:27
Ալինա Հովհաննիսյան

Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն Ամերիաբանկի  երեք նոր քարտապանների համար

Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն Ամերիաբանկի  երեք նոր  քարտապանների համար

Արմինֆո.Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս մարտի 3-ից մարտի 24-ը ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի երկու ամսվա բաժանորդագրություն և օգտվել ընկերության հեծանիվներից` 18 000 դրամի փոխարեն 9 000 ՀՀ դրամով: 

Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն մարտի 3-ից 24-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով բացել «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից: Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:

Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://bit.ly/2VCDkud