Հինգշաբթի, 5 Մարտի 2020 18:55
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում առեւտրի շրջանառությունը 2020թ. հունվարին աճել է տարեկան 10,3% - ով

Հայաստանում առեւտրի շրջանառությունը 2020թ. հունվարին աճել է տարեկան 10,3% - ով

Արմինֆո.Հայաստանում առևտրի շրջանառությունը 2020թ. հունվարին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ դանդաղեցրել է աճի տարեկան տեմպերը 19,3% - ից մինչև 10,3% ՝ կազմելով 207.3 մլրդ դրամ (432.6 մլն դոլար)։

 

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս միտումը պայմանավորված է մեծածախ առևտրի շրջանառության աճի կտրուկ դանդաղմամբ, մանրածախ առևտրի շրջանառության չափավոր համեստ աճով, ավտոմեքենաների առևտրի աճի ծանրակշիռ արագացման պայմաններում:

 

Մասնավորապես, մեծածախ առեւտուրը հունվարին 8,8%  տարեկան աճ է գրանցել ՝ մինչեւ 95.3 մլրդ դրամ, նախորդ տարվա 31.4%  աճի դիմաց: Ավտոմեքենաների առք ու վաճառքի ծավալը հունվարին աճել է 33,2% - ով' նախորդ տարվա 11,3% աճի դիմաց' կազմելով 9,2 մլրդ դրամ: Իսկ մանրածախ առևտրի շրջանառության աճը 2020թ. հունվարին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ 10,3%-ից դանդաղեցրել Է մինչև 10,1%՝ կազմելով 102,8 մլրդ դրամ։

 

Մանրածախ առեւտրի կառուցվածքում ամենամեծ շրջանառությունն ապահովում են խանութները (այդ թվում ՝ սուպերմարկետները)՝ 76,7% կամ 78,9 մլրդ դրամ (11,7% տարեկան աճով), այլ առեւտրային օբյեկտները՝ 15,1% կամ 15,5 մլրդ դրամ (3,9% տարեկան աճով), որոնց մեծ տարբերությամբ հաջորդում են սպառողական ապրանքների շուկաները ՝ 5,2% կամ 5,3 մլրդ դրամ (14% տարեկան աճով), կրպակները՝ 2,3% կամ 2.4 մլրդ դրամ (3,1% տարեկան աճով) եւ գյուղատնտեսական շուկաները 0,7% կամ 712.4 մլն (տարեկան 18,3% անկում):

 

Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության կառուցվածքում 2020թ. հունվարի արդյունքներով գերիշխում է մանրածախ առևտուրը ՝ 49.6%, մեծածախ առևտրի բաժինը՝ 45.9%, իսկ մնացած 4.5%-ը բաժին է ընկնում ավտոմեքենաների առք ու վաճառքին ։

ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020 թվականի հունվարին կազմել է 479,21 դրամ/1դոլար ՝ 2019 թվականի հունվարի 1-ի 485,79 դրամ/1դոլարի դիմաց: