Երեքշաբթի, 10 Մարտի 2020 16:26
Ալինա Հովհաննիսյան

Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի ՓՄԲ-ն ավելի ակտիվորեն է ներդրումներ կատարում working capital-ում՝ նորարարական ներդրումների նվազման ֆոնին

Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի ՓՄԲ-ն ավելի ակտիվորեն է ներդրումներ կատարում working capital-ում՝ նորարարական ներդրումների նվազման ֆոնին

Արմինֆո. Փոքր և միջին բիզնեսի ոլորտում մտահոգվելու ամենալուրջ առիթը վերջիններիս՝ երկարաժամկետ ներդրումների պատրաստակամության բացակայությունն է։ Այս մասին մարտի 10 - ին լրագրողներին ասել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության (Ameria Management Advisory) տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ վկայակոչելով Հայաստանի ՓՄԲ շուկայի հետազոտությունը, որը պատրաստվել է երկրորդ անգամ <Ամերիա> ՓԲԸ կողմից (առաջին հետազոտությունը կատարվել է 2013-ին-խմբ.)

 

Այդ տեսանկյունից Ջրբաշյանը պատմել է, որ 2013-ի համեմատ ընդհանուր առմամբ նկատվում է ՓՄԲ-ների ներդրումների նվազում։ Նրա խոսքով ՝ 2018 թվականի տվյալներով ՓՄԲ կողմից ներդրումների բաժինը նվազել է մինչեւ 39 տոկոս: Բացի այդ, վատթարացել է ՓՄԲ ներդրումային պորտֆելի որակը: Նրա խոսքով, այսօր ՓՄԲ-ն ավելի ակտիվորեն ներդրումներ է կատարում working capital-ում, պահուստների ձևավորման գործում՝ զարգացման նպատակով, նորարարություններում ներդրումների ծավալների նվազման ֆոնին: <Մեր առջև խնդիր է դրված պետական քաղաքականության միջոցով շտկել դա։ Քանի որ ներդրումներն առաջին հերթին պետք է ուղղված լինեն արտադրողականության բարձրացմանը>, - ընդգծել է նա ։ Փորձագետն ընդգծել է, որ 2013  թ. համեմատ միկրոբիզնեսը նորարարական ներդրումների ծավալները նվազեցրել է 28% - ից մինչև 24%, փոքր բիզնեսը ՝ 43% - ից 37% և միջինը ՝ 60% - ից 54%:

 

Ջրբաշյանը նման դինամիկան, մեծ հաշվով, կապում է պետության վարած տնտեսական քաղաքականության անորոշության հետ։ <Բիզնեսը սպասում էր հարկային օրենսդրության փոփոխություններին, որպեսզի սկսի ավելի ակտիվ ներդրումային գործունեություն>, - ասել է նա: Այս առնչությամբ նա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ՓՄԲ կառուցվածքում գերակշիռ մասը բաժին է ընկնում միկրոբիզնեսին, որը ձգձգում էր ներդրումային գործունեություն՝ ակնկալելով ստանալ հարկային արտոնություններ:

Ջրբաշյանի կարծիքով ՝ ՓՄԲ-ն ավելի ակտիվ ներդրումային գործունեություն կսկսի, երբ ՓՄԲ զարգացմանն ուղղված պետության տնտեսական քաղաքականությունն ավելի նպատակային կլինի:

 

Փոքր եւ միջին բիզնեսի առանցքային խնդիրների շարքին «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենը դասել է նաև ՓՄԲ հասկացության հստակ սահմանման բացակայությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարբեր պետական ատյաններ, այդ թվում ՝ ՊԵԿ-ը, բանկային, ապահովագրական ոլորտը, ունեն ՓՄԲ հատվածի տարբեր ընկալում, պետության համար, ըստ նրա, ավելի դժվար է դառնում այս ոլորտում զարգացման քաղաքականություն վարելը։ <Մեր առջեւ խնդիր է դրված ընդհանուր պատկերացում ունենալ փոքր եւ միջին բիզնեսի մասին: ՓՄԲ-ն պետք է բերվի մեկ դաշտ ։ Եվ այդ առումով լուրջ աշխատանք է սպասվում>, - ասել է նա։

 

Նշենք, որ <Ամերիա> ՓԲԸ-ի հետազոտությունն իրականացվել է 2019թ.մարտ-մայիս ամիսներին, որի ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի հինգ խոշոր քաղաքների՝ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի եւ Էջմիածնի ՓՄԲ 729 սուբյեկտ, որոնցից 93,8% - ը բաժին է ընկնում միկրոբիզնեսին, 5,1%- ը ՝ փոքր եւ 1% - ը ՝ միջին բիզնեսին:

 

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2019թ. վերջի դրությամբ ՀՀ ՀՆԱ կառուցվածքում ՓՄԲ մասնաբաժինը կազմում է 25-26%: ՓՄԲ 50% - ն աշխատում է մայրաքաղաքում ։ Մարզերում բիզնեսի զարգացման տեսանկյունից առավել ակտիվ են Լոռու, Կոտայքի եւ Արարատի մարզերը, իսկ առավել պասիվ են համարվում Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզերը: Ըստ ոլորտների մարզերում գերակշռում է առևտուրը, վերամշակող արդյունաբերությունը և շինարարությունը ։