Արմինֆո. Կոտայքի մարզում իրականացվում է 2 մլրդ դրամի 51 սուբվենցիոն ծրագիր։ Ավելի քան 1 մլրդ 48 մլն կհատկացվի համայնքային բյուջեից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա նշել է, որ այդ ծրագրերի մեծ մասն արդեն իրականացվել է, ինչի արդյունքում 2019 թվականին մարզում ստեղծվել է ավելի քան 1500 նոր աշխատատեղ: Պետրոսյանը հավելել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է շահագործման հանձնել 14 նախադպրոցական հաստատություն, որոնք նախատեսված են 1500 երեխաների համար, ինչպես նաեւ 5 մշակույթի տուն: Արդյունքում կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ։
Մարզի տնտեսության հիմնական շարժիչ ուղղություններն, ըստ մարզպետի, մնում են զբոսաշրջությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտը, ջերմոցային տնտեսությունները, ալմաստների վերամշակումը եւ շինանյութերի արտադրությունը: <Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մարզի զբոսաշրջային հոսքերը, որոնք այսօր հիմնականում կենտրոնացած են Ծաղկաձորի ուղղությամբ, որտեղ գործում է Կոտայքի բոլոր հյուրանոցների կեսից ավելին: Քննարկման փուլում է Լեռնանիստում խոշոր ներդրումային նախագծի իրականացումը, որտեղ նախատեսվում է կառուցել ձմեռային զբոսաշրջային կենտրոն ։
Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ոլորտին, ապա այստեղ նախատեսվում է իրականացնել 195 մլն դրամի օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ նախագիծ։ Բացի այդ, կմեծացվեն ջերմոցային տնտեսությունների տարածքները՝ ներկայիս 125 - ից մինչեւ 145 հա: Արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ շուկա եւ արաբական երկրներ., - ընդգծել է մարզպետը:
Նրա խոսքով, ծրագրում են նաեւ ավարտել <Հյուսիս-Հարավ> մայրուղու ավելի քան 12 կմ երկարությամբ Եղվարդի հանգույցի շինարարությունը, ինչպես նաեւ մարզի 6 համայնքներում ճանապարհային նախագծերի իրականացումը:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |