Ուրբաթ, 13 Մարտի 2020 17:31
Ալինա Հովհաննիսյան

Ամերիաբանկը ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի տոկոսագումարների և մայր գումարի մարումը կհետաձգի 2 ամսով

Ամերիաբանկը ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի տոկոսագումարների և մայր գումարի մարումը կհետաձգի 2 ամսով

Արմինֆո. Ամերիաբանկը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:

 

Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ` մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

 

Հաղորդագրության համաձայն՝ Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսագումարները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ամերիաբանկը շարունակում է հորդորել իր բոլոր հաճախորդներին` օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111: