Կիրակի, 15 Մարտի 2020 18:42

Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը հորդորում է իր աշխատակիցներին և հաճախորդներին օգտվել իր կողմից տրամադրվող առցանց հնարավորություններից

Կորոնավիրուսի հետ կապված Beeline-ը հորդորում է իր աշխատակիցներին և հաճախորդներին օգտվել իր կողմից տրամադրվող առցանց հնարավորություններից

Արմինֆո. Հայաստանում Beeline-ի բոլոր այն աշխատակիցները, ում ներկայությունը պարտադիր չէ գրասենյակում՝ ընկերության լիարժեք գործունեությունն ապահովելու համար, առաջիկայում կաշխատեն տանից, օգտվելով առցանց հնարավորություններից: 


Դեռևս 2017 թ-ի սեպտեմբերից ընկերությունում ներդրվել է Հեռավար աշխատանքային հնարավորությունը (BeFree) և Beeline-ի այն աշխատակիցներն, ում աշխատանքը չի պահանջում ֆիզիկական ներկայություն աշխատատեղում, հնարավորություն ունեն աշխատել տանից։ 
Այն գլխամասային բաժիններում և սպասարկման գրասենյակներում, որոնք բաց են հաճախորդների համար, տեղադրված են ձեռքերի ախտահանող միջոցներ՝ հաճախորդների և աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում և ախտահանվում են հատուկ մաքրող միջոցներով։ Բոլոր աշխատակիցներին տրամադրվել են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:

«Beeline-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն գործադրում է բոլոր ջանքերը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ ստեղծելու անվտանգ միջավայր մեր հաճախորդների և աշխատակիցների համար: Եղե՛ք առողջ», - նշում է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 
Հաճախորդների համար նույնպես ստեղծված են բոլոր հնարավորություններն՝ անհրաժեշտ կարգավորումներն ու սպասարկումն առցանց ստանալու համար: 

Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝
beeline.am/hy/payment/

կամ BeeMoney հավելվածով` 
beeline.am/hy/beeline-applications/2/

Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով` 
beeline.am/hy/beeline-applications/1/

Հեռախոսներ և SIM քարտեր առցանց պատվիրել կարելի է E-shop-ի միջոցով`
beeline.am/eshop

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի օնլայն հարթակին:
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
08.04.2020
RUB6.56-0.06
USD496.58-2.79
EUR539.43-3.63
GBP612.23-2.69
CAD354.35-1.91
JPY45.62-0.17
CNY70.450.06
CHF511.31-1.92



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000