Արմինֆո. Ներկա իրավիճակում անհրաժեշտ է ունենալ <անվտանգության բարձիկներ>, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսավարող սուբյեկտները կկարողանան հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը ։ Այս մասին մարտի 19-ին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով ՝ կարեւոր է սուբյեկտներին ապահովել արտոնյալ պայմաններ ստեղծված իրավիճակից առանց էական կորուստների դուրս գալու համար։ Այս առումով, կառավարությունը ձեւավորել է մի շարք վարկային պրոդուկտներ, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում՝ դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով: Դա, փոխվարչապետի խոսքով, բիզնեսին թույլ կտա որոշակի ժամանակահատված անցնել առանց էական կորուստների, պահպանել աշխատատեղերը, պահպանել արտադրությունը, ապահովել աշխատավարձի վճարումներն ու կոմունալ ծախսերը: <ՀՀ կառավարության կողմից առաջարկվող ծրագիրը թույլ կտա ձեռնարկությունների ղեկավարներին մտածել իրենց արտադրությունների զարգացման, այլ ոչ թե՝ բիզնեսի օպտիմալացման մասին>, - ընդգծեց փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր երկրի տնտեսությունում հակաճգնաժամային միջոցների իրականացման համար շուրջ 130 մլրդ դրամ հատկացնելու ծրագրերի մասին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |