
Արմինֆո.ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 25 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված աշխատանքներին: Եվս 2 միլիոն դրամ էլ տրամադարվել է բանկի աշխատակիցների կողմից: Ստեղծված իրավիճակում սոցիալական պատասխանատվության բարձր մակարդակն է, որ կօգնի համախմբման և փոխօգնության միջոցով հաղթահարել այս մարտահրավերը:
‹‹Բոլորիս Հայաստանը կանգնած է նոր փորձության առջև: Այս օրերին է, որ յուրաքանչյուրս պետք է փորձենք մեր գործը, մեր պատասխանատվությունն ու կարգապահությունը լավից դարձնել լավագույն, իսկ լավագույնից՝ կատարյալ, որպեսզի մեր Հայաստանին օր առաջ օգնենք վերադառնալ բնականոն կյանք: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում և շարունակելու է աշխատել հանուն Հայաստանի զարգացման և բարեկեցիկ ապագայի: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Բանկը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և մեր պետության զարգացման գործում: Այս բարդ իրավիճակից դուրս գալու ճանապարհը մենք համարում ենք համախմբումը, սոցիալական բարձր գիտակցությունն ու պատասխանատվությունը յուրաքանչյուրի հանդեպ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կանգնած է տնտեսության կողքին և մենք հիմա էլ պատրաստ ենք աջակցելու լավագույն նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը: Առողջություն, ուժ և համբերություն բոլորիս այս հաղթահարելի իրավիճակում››,- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
RUB | 4.72 | -0.01 |
USD | 382.61 | 0.07 |
EUR | 442.37 | 0.54 |
GBP | 503.51 | 2.11 |
CAD | 272.92 | 1.86 |
JPY | 24.82 | -0.13 |
CNY | 53.74 | 0.02 |
CHF | 474.64 | 0.73 |

