Ուրբաթ, 27 Մարտի 2020 08:54
Ալինա Հովհաննիսյան

Պետությունը հաստատել է միանվագ դրամաշնորհները փոքր բիզնեսի համար

Պետությունը հաստատել է միանվագ դրամաշնորհները փոքր բիզնեսի համար

Արմինֆո. Պետությունը մտադիր է միանվագ դրամաշնորհներ տրամադրել փոքր բիզնեսին, որը ստեղծված բարդ պայմաններում գոյատեւում է' չկրճատելով աշխատակիցների թվաքանակը և աշխատավարձի ֆոնդը ս.թ. հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այդ որոշումը միաձայն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստում:

 

"Դա կլինի պետության կողմից բիզնեսին երախտագիտության նման մի բան", - ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչպես պարզաբանել է  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, աջակցության այս փաթեթը վերաբերելու է այն բիզնեսին, որն ունի 2-ից մինչեւ 50 վարձու աշխատակից, եւ գործունեություն է ծավալում բոլոր ոլորտներում ՝ բացառությամբ ֆինանսական հատվածը, խաղային բիզնեսը, փոխանակման, արտարժույթի առուվաճառքի կետերը, ներդրումային հիմնադրամները եւ այլն:

 

Միանվագ դրամաշնորհի չափը կկազմի յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցի աշխատավարձերի գումարը։ "Օրինակ, եթե ընկերությունում աշխատում է 20 մարդ, եւ մեկ աշխատակցի միջին աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ, ապա դրամաշնորհը կներառի 4 միջին աշխատավարձ՝ հասնելով 600 հազար դրամի", - պարզաբանել է նախարարը: Իսկ եթե ընկերությունում աշխատում է մինչեւ 5 աշխատակից, ապա դրամաշնորհը կհաշվարկվի ընդհանուր աշխատավարձային ֆոնդի գումարը աշխատողների թվին բաժանելու միջոցով: