
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ 2020 թվականին աշնանացանի ցորենի բերքը կկազմի 155 հազար տոննա: Այդ մասին մարտի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը՝ վկայակոչելով գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հայտարարությունը։
"Բազմիցս տարբեր հարթակներից պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Հայաստանում պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ չկան", - ընդգծել է գերատեսչության աշխատակցուհին: Բացի այդ, մամուլի քարտուղարի խոսքով, օրերս Հայաստան է ներկրվել լրացուցիչ 40 տոննա ցորեն։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019 թվականին Հայաստանում ցորենի համախառն բերքը կազմել է 112.6 հազար տոննա, ինչը մոտ 40%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Հիշեցնենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով ՝ Հայաստանը 2019 թվականին ցորենի ներմուծումը կրճատել է 23,2 տոկոսով՝ մինչեւ 250,3 հազար տոննա՝ նվազելով նաեւ արժեքային արտահայտությամբ ՝ 19,7 տոկոսով ՝ մինչեւ 50,5 մլն դոլար: Որպես ցորենի հիմնական ներմուծող հանդես են եկել ՌԴ-ն (88,6 տոկոս), Ուկրաինան (6,9 տոկոս), Վրաստանը (4,5 տոկոս):
Իսկ ցորենի արտահանումն ավելացել է 50 տոկոսով՝ մինչև 15.3 տոննա, մաքսային արժեքի 2 անգամ ՝ մինչև 10.7 հազար դոլար աճի դեպքում Հայաստանից ցորեն է արտահվել ԱՄՆ (62 տոկոս), Ֆրանսիա (35 տոկոս) և Բելգիա (3 տոկոս) ։