Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է ապահովել Հայաստանի տնտեսության՝ անխափան բեռնափոխադրումների պահանջարկը: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը արտահանման և տեղական հաղորդակցություններում փոխադրել է 708 հազար տոննա բեռ, ինչը 8,6% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Չնայած Վրաստանի տարածքում առկա ավտոբեռնափոխադրումների խնդիրներին՝ երկաթուղային բեռնափոխադրումներն այդ երկրի տարածքում իրականացվում են անխափան: ՀԿԵ-ն ապահովում է ռազմավարական նշանակություն ունեցող հացահատիկային բեռների և նավթամթերքների ներմուծումը:
Ընկերության աշխատակիցները շարունակում են սպասարկել բեռնափոխադրումների գործընթացը՝ պահպանելով մարտի 16-ից կառավարության որոշումով սահմանված արտակարգ դրության և պարետի կողմից իրականացվող միջոցների պահանջները: Ընկերության ձեռնարկություններում ապահովվում են պարետի կողմից պահանջվող սանիտարահամաճարագային նորմերը:
Վերահսկող մարմնի հետ համաձայնեցումից հետո՝ Հարավկովկասյան երկաթուղին որոշ սահմանափակումներ է կիրառել ուղևորափոխադրումների ոլորտում, չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը և Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքները: Միջքազաքային ավտոմոբիլային փոխադրումների արգելքի և ուղևորահոսքի կրճատման պայմաններում ընկերությունը շարունակում է մատուցել միջքաղաքային ուղևորափոխադրումների ծառայութնուններ՝ Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:
Այս բարդ շրջանում Հարավկովկասյան երկաթուղին շարունակելու է կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները՝ խստորեն պահպանելով արտակարգ դրության պահանջները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |