Երեթշաբթի, 31 Մարտի 2020 18:49
Ալեքսանդր Ավանեսով

Էկոնոմիկայի նախարարությունը գործարարների համար վեբինարների շարք է գործարկում

Էկոնոմիկայի նախարարությունը գործարարների համար վեբինարների շարք է գործարկում

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք:

Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն վեբինարներ ճգնաժամային իրավիճակում բիզնեսի կառավարումից մինչև մարքեթինգային գործիքների կառավարում թեմաներով:

Խորհրդատվության անհրաժեշտությունը բացահայտվել է էլեկտրոնային համապարփակ հարցաթերթի շնորհիվ, որը մարտի 23-ից ակտիվորեն շրջանառվել է թիրախային սուբյեկտների շրջանում և այժմ ներառում է 1200-ից ավել տնտեսվարողների պատասխաններ։

 

Ինչպես ասվում է նախարարության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ համավարակի տարածման պայմաններում բիզնես սուբյեկտներն ունեն նաև տեխնիկական և խորհրդատվական աջակցության կարիք՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար։

Հարցաթերթի պատասխանների հիման վրա հստակեցվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների աջակցության գործիքները:

 

«Էկոնոմիկայի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ոլորտում գործող խորհրդատվական ընկերություններին ու անհատ փորձագետներին նախաձեռնությանն առանց հապաղելու և կամավոր հիմունքներով միանալու համար: Վեբինաներնեի շարքը մեկնարկում է ապրիլի 1-ին, ցանկը հասանելի է այս հղումով՝ https://bit.ly/3bClhcs: Միանալ կարող են բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով յուրաքանչյուր վեբինարում ներկայացված հղումով։ Վեբինարի մասնակիցները կկարողանան իրենց հարցերն ուղղել խորհրդատուներին ու ստանալ մասնավոր դեպքերի համար նպատակային հստակ պատասխաններ։ Վեբինարների շարքը շարունակական է, ամեն օր ընդլայնվելու են թեմաներն ու մասնագետների կազմը, ուստի՝ հորդորում ենք պարբերաբար ստուգել վեբինարների ցանկը, ինչպես նաև, եթե դեռ չեք լրացրել, Ձեր առաջարկներով ակտիվորեն մասնակցել առցանց հարցմանը՝  https://forms.gle/nCtBKdi7pRbvue2dA», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.05.2020
RUB6.810.05
USD483.820.82
EUR530.413.84
GBP595.637.09
CAD348.422.70
JPY44.940.10
CNY67.870.03
CHF499.712.54



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000