Արմինֆո.Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ԱԷԿ-ի անխափան գործունեության և աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման նպատակով։ Ստեղծված իրավիճակում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ «Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերվում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարևոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը և մարդկանց առողջությունը», - ասել է Արթուր Գրիգորյանը:
Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները:
Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հանդես է եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ռոսատոմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլո միջոցները, որպեսզի նվաազեցվի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա, և պատվիրատուների առջև ստանձնած պարտավորությունները կատարվեն ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով:
Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, ապահովելով Հայաստանի բնակչությունը և ձեռնարկությունները էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներով:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |