Ուրբաթ, 3 Ապրիլի 2020 11:50

Երևանի քաղաքապետարան 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում

Երևանի քաղաքապետարան 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ։

 

<Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը եւ այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):

 

Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:

 

Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձինք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։ Մրցույթի մանրամասները, ինչպես նաեւ՝ փոխարինման ենթակա հասցեները https://bit.ly/39DZGyC> ,- գրել է նա։