Երկուշաբթի, 6 Ապրիլի 2020 17:04
Կարինա Մելիքյան

Fitch-ը Հայաստանի վարկանիշի կանխատեսումը վատթարացրել է մինչեւ  "Բացասական" եւ ակնկալում   է  2020թ. ՀՆԱ-ի աճի դանդաղում՝  մինչեւ 0,5 տոկոս

Fitch-ը Հայաստանի վարկանիշի կանխատեսումը վատթարացրել է մինչեւ  "Բացասական" եւ ակնկալում   է  2020թ. ՀՆԱ-ի աճի դանդաղում՝  մինչեւ 0,5 տոկոս

Արմինֆո. Fitch Ratings-ը վերանայել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը "կայունից" "բացասականի"' միաժամանակ պահպանելով վարկանիշը "BB -" մակարդակում: Վերանայել է նաեւ Հայաստանի ՀՆԱ-ի 2020 թվականի աճի կանխատեսումը՝ մինչև 0,5 տոկոս դանդաղման ուղղությամբ։ Այդս մասին ասվում է Fitch-ի կայքում հրապարակված վարկանշային գործողության մեկնաբանության մեջ։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

Կորոնավիրուսային շոկը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա հումքային ապրանքների (արտահանման մեծ մասը), ռուսական տնտեսության (դրամական փոխանցումներ, առևտուր և այլն) և զբոսաշրջության ազդեցությանը ենթակայության պատճառով, ինչը սոսկ մասամբ է փոխհատուցվում նավթի գների իջեցումից ստացված շահույթով։ Դա տեղի է ունենում Հայաստանի համեմատաբար բարձր զուտ արտաքին պարտքի և ընթացիկ հաշվի կառուցվածքային դեֆիցիտի համատեքստում, որը միայն մասամբ է ֆինանսավորվում պարտքի հետ կապ չունեցող կապիտալի ներհոսքի հաշվին ։ Չնայած մակրոտնտեսական քաղաքականության ամուր հիմքին եւ բարեփոխումներին պահպանվողհանձնառությանը՝ տնտեսական ցնցումը հանգեցրել է այն բանին, որ պետական պարտքը նկատելիորեն ավելի բարձրացել է, եւ եթե COVID-19-ի բռնկումը լոկալիզացվի 2020թ. երկրորդ կեսին՝ Fitch-ի ընթացիկ բազային ենթադրությանը համապատասխան, ապա կանխատեսումները կպարունակեն նվազեցման ռիսկեր:

 

Fitch-ի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսային շոկը ՀՆԱ-ի աճը կդանդաղենցի 2019 թվականի 7,6 տոկոսից մինչեւ 0,5 տոկոս 2020 թվականին (նախկին կանխատեսումը 4,4 տոկոսային կետով բարձր էր): Կառավարությունն արտակարգ դրություն Է հայտարարել ՀՆԱ - ի 2.3 տոկոսի չափով աջակցության փաթեթով, իսկ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 5,5 տոկոսից մինչեւ 5,25 տոկոս (մարտի 17-ի ԿԲ որոշումը-խմբ.)՝ գնաճի միջինը մինչեւ դեֆյացիոն 0,1% անկումից հետո՝ (2020թ. հունվար-փետրվարին՝ 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ):

 

Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021 թվականին՝ մինչեւ 5,5 տոկոս, արտաքին պահանջարկի վերականգնման, ներդրումների աճի արագացման, մասնավոր սպառման աշխուժացման եւ զբաղվածության աճի հետ միասին՝ բյուջետային քաղաքականության խստացմանը չափավոր դիմադրության դեպքում: Սակայն, Fitch-ի համաշխարհային մակրոտնտեսական կանխատեսումների համաձայն, վերականգնման տեմպերը մեծապես կախված կլինեն առողջապահության ճգնաժամի զարգացման միտումից եւ այն բանից, թե որքանով կորոնավիրուսի բռնկումը կարող է տեղայնացվել 2020թ.երկրորդ կեսին: Եթե հաամավարակի երկրորդ ալիքը նյութականացվի, եւ հարկ լինի կրկին սահմանափակող միջոցներ ձեռնարկել, ապա Հայաստանի վերաբերյալ Fitch-ի տնտեսական եւ ֆիսկալ կանխատեսումները կարող են զգալի բացասական ճշգրտման ենթարկվել:

 

Fitch-ը կարծում է, որ ֆիսկալ խթանները եւ թույլ աճը կհանգեցնեն ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցության աճի մինչեւ 2020 թվականին 5 տոկոս մակարդակ՝ 2019 թվականի 1 տոկոսի դիմաց: Կորոնավիրուսի դեմ պայքարի խթանող միջոցների կառավարական փաթեթը կենտրոնացած է սոցիալական աջակցության, սուբսիդավորվող վարկավորման, վարկերի վերաֆինանսավորման եւ անորոշության բարձր աստիճան ունեցող ռիսկերի բաշխման վրա այն առումով, թե վերջնական արդյունքում որքան գումար կընկնի պետական հաշվեկշիռ: Fitch-ը ակնկալում է, որ այս տարի լրացուցիչ ֆիսկալ միջոցներ կձեռնարկվեն, այդ թվում՝ զբաղվածությանն ուղղակի աջակցության համար, որոնք մասամբ փոխհատուցվում են կապիտալ նախագծերի անբավարար կատարման եւ ընթացիկ ոչ էական ծախսերի որոշակի վերակողմնորոշման համար: Fitch-ի կանխատեսմամբ՝ պետբյուջեի դեֆիցիտը 2021 թվականին կնվազի մինչեւ ՀՆԱ-ի 3,5 տոկոսը՝ ՀՆԱ-ի ավելի բարձր աճի եւ աջակցության միջոցների մասնակի կրճատման ֆոնին, որոնք ամրապնդվել են կառավարության վճռական նվիրվածությամբ իրենց միջնաժամկետ ֆիսկալ նպատակներին:

 

ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը, Fitch-ի նորացված կանխատեսմամբ, 2019թ. 53,6 տոկոսից 2020 թվականին կաճի մինչեւ 59,2 տոկոս, որից հետո 2021 թվականին կնվազի մինչեւ 56 տոկոս: Fitch-ը նշում է, որ պետական պարտքի գերիշխող մասնաբաժինը արտարժույթով է՝ 79 տոկոս, ինչը հանգեցնում է արժութային ռիսկի առաջացման:

 

Կորոնավիրուսային շոկն ուժեղացրել է արտաքին ռիսկերը Հայաստանի տնտեսության համար։ Fitch-ը կանխատեսում է, որ ընթացիկ հաշվի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ - ի նկատմամբ կմնա բարձր՝ 2020թ. 8,5% և 2021թ. 8,1%, 2018-2019թթ.   8,8% միջին ցուցանիշի դիմաց: Հաշվի առնելով վիճակագրական անհամապատասխանությունները՝ փաստացի դեֆիցիտը կարող է մոտ լինել ՀՆԱ-ի 5% - ին, սակայն այդ ծավալի միայն մոտ մեկ երրորդը ծածկվում է կապիտալի ներհոսքի հաշվին, որը կապված չէ պարտքի հետ: Ընթացիկ հաշվի վրա բացասաբար կազդի զբոսաշրջության "փլուզումը", հումքային ապրանքների գների անկումը եւ Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազումը: Fitch-ը ակնկալում է, որ դա մեծապես կփոխհատուցվի ներմուծման սեղմումով եւ էներգիայի ավելի ցածր ծախսերով: Կանխատեսվում է, որ զուտ արտաքին պարտքը 2021 թվականին կհասնի ՀՆԱ-ի 52,9 տոկոսի՝ 2019 թվականի 46,7 տոկոսից, իսկ բանկային ավանդների դոլարացման համեմատաբար բարձր մակարդակը, որը կազմում է 52 տոկոս, ավելացնում է ռիսկերը:

 

Fitch-ի վարկանիշի առանցքային գործոններում հաշվի են առնվում նաեւ հետեւյալ հանգամանքները. Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից, երկու հարեւանների հետ սահմանները փակ են, իսկ Ադրբեջանի հետ վաղեմի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի պատճառով էսկալացիայի ներուժ ունի:

 

Ոսկու եւ արժույթի պահուստների ավելացումը եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսավորման հասանելիությունը նվազեցնում են Հայաստանի վճարային հաշվեկշռի կարճաժամկետ ռիսկերը: Արժութային պահուստները ավելացել են մինչեւ ներմուծման պահուստային ծածկույթի 4,4 ամիս՝ 2018 թ. վերջի 3,5 ամսից:

 

Fitch-ը ակնկալում է մակրոտնտեսական քաղաքականության լայն շարունակականություն եւ հաջորդ տարվանից կառուցվածքային բարեփոխումների արագացում' հիմնվելով կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի, ինստիտուտների ամրապնդման եւ պետական ֆինանսների կառավարման վրա: Կառավարության ծախսերի միջնաժամկետ կառուցվածքը նպատակաուղղված է ՀՆԱ-ի 2.2%-ով կապիտալ ներդրումների ավելացմանը (մինչև  ՀՆԱ-ի 5%)՝ աճն առավել խթանող ծախսերի համադրությանը, կորպորատիվ հարկի նվազեցմանը և այս տարի ներդրված հարկման հարթ սանդղակին (եկամտահարկով) համապատասխան ։ Կորոնավիրուսին նախնական արձագանքը հարկային օրենսդրության պահպանման ուղղությամբ կառավարության գործունեության վրա բացասական ազդեցության սահմանափակման միջոցառումների մշակումն էր: Fitch-ն այս գործոններն է դրել հետկորոնավիրուսային ֆիսկալ ճշգրտման կանխատեսման հիմքում:

 

Fitch-ի երկարաժամկետ պարտքային կանխատեսումները ենթադրում են ՀՆԱ-ի 4,1 տոկոս միջին աճ 2020-2029թթ., առաջնային հավելուրդի բարելավում 0,8 տոկոսային կետով, ընդհանուր պետական պարտքի նվազեցում մինչև ՀՆԱ 47 տոկոս՝ 2029 թվականին:

 

Բանկային հատվածի հիմնական ցուցանիշները կթուլանան կորոնավիրուսային շոկի հետեւանքով, որը պայմանավորված է 2020 թվականի բանկային հատվածի զարգացման բացասական կանխատեսմամբ: Fitch-ը ակնկալում է ակտիվների որակի զգալի վատթարացում, թեեւ կարգավորող զսպվածությունը պետք է օգնի բանկերին կառավարել չաշխատող վարկերի եւ կապիտալի ցուցանիշները եւ խուսափել օրենքով սահմանված սահմանաչափերի խախտումից: 2020թ. փետրվարի վերջին հատվածում չաշխատող վարկերի (NPL) մասնաբաժինը կազմում էր 5,7%, իսկ 1-ին մակարդակի կապիտալի գործակիցը՝ 15,2% (հատվածի ներսում անհավասար բաշխված)։ Հատվածի շահութաբերությունը ճնշման տակ կլինի ավելի թույլ տնտեսական աճի եւ ռիսկի ավելի բարձր ծախսերի պատճառով: Պետական սուբսիդիաները եւ համաֆինանսավորումը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների փաթեթի շրջանակներում կօգնեն աջակցել վարկերի առաջարկությանը 2020 թվականին: Բանկային ավանդները 2019-ին աճել են 12,2% - ով, եւ առայժմ Fitch-ը զգալի արտահոսք չի տեսնում՝ շուկայական լարված կոնյունկտուրայի պատճառով:

 

Իր հիմնական ենթադրություններում Fitch-ը ելնում է այն բանից, որ Հայաստանը շարունակելու է ունենալ սոցիալական և քաղաքական լայն կայունություն։ Նաեւ չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբեջանի հետ հակամարտության շարունակական սրացումը չի լինի այն մակարդակի, որ ազդի տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա: Fitch-ը ակնկալում է, որ մակրոտնտեսական ցուցանիշները կընթանան կանխատեսումներին համապատասխան, սակայն ընդունում է դրանց հաճախակի եւ, հնարավոր է,  նվազման ուղղությամբ զգալի վերանայման հավանականությունը' հաշվի առնելով գլոբալ ճգնաժամի զարգացող բնույթը:

 

Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի հետեւանքների ազդեցությունը տնտեսության վրա կդանդաղեցնի Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2020 թվականին մինչեւ 0,7 տոկոս (2019թ.փաստացի 7,6 տոկոս աճից): Ասիական զարգացման բանկի  կանխատեսումների համաձայն, Հայաստանում, արտացոլելով COVID-19-ի ազդեցությունը տնտեսության վրա, ՀՆԱ-ի աճը 2020 թվականին կդանդաղի մինչեւ 2,2 տոկոս:

 

Հիշեցնենք, որ մարտի 16-ից մինչեւ ապրիլի 12-ը Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով։ Այդ կապակցությամբ գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, խաղատներ, հյուրանոցներ, ճաշարաններ, առեւտրային օբյեկտներ եւ արտադրություններ, որոնք կապված   չեն պարենային եւ բժշկական արտադրանքի հետ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետՊետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համարԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համարԿառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալՀայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվելՀայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճԱսիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակիցԿոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիրՄատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլԱպրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. ՆաբիուլինաՌուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունումԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածումIdplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
19.04.2024
RUB4.210.02
USD392.60-1.47
EUR418.04-2.71
GBP488.12-3.60
CAD285.09-1.38
JPY25.40-0.12
CNY54.22-0.22
CHF432.05-1.61