Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020 14:58
Ալինա Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյան․Սուբվենցիոն ծրագրերին մասնակցության հայտերը գերազանցում են 40 մլրդ դրամը

Սուրեն Պապիկյան․Սուբվենցիոն ծրագրերին մասնակցության հայտերը գերազանցում են 40 մլրդ դրամը

Արմինֆո. <Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կապիտալ ծախսերը շարունակելու են գերառաջնահերթություն մնալ կառավարության համար>, - ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

 

Այս առնչությամբ նա տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է ավելացնել սուբվենցիոն ծրագրերի ծավալները, քանի որ համայնքների կողմից ստացված հայտերն արդեն գերազանցել են 40 մլրդ դրամը ։ Նշելով, որ 2020 թվականի բյուջեով նախատեսված է 10 մլրդ դրամ՝ Պապիկյանը նշել է, որ ներկայացված եզրակացությունների հիման վրա հայտերի քննարկումից հետո կառավարությունը պատրաստ կլինի համապատասխան համաֆինանսավորման գումար ներդնել: Նախարարը ուշադրությունըհրավիրել է այն հանգամանքի վրա, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը կարող է մասնակցել նաև երրորդ կողմը ՝ մասնավոր անձ կամ կազմակերպությունը։<Սա հնարավորություն կտա լրացուցիչ շինարարական աշխատանքներ նախաձեռնել Հայաստանի համայնքներում>, - ասել է նա:

 

Ընդ որում, Պապիկյանը հիշեցրել է, որ 2019 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերի թիվը 3 անգամ գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, հանրապետության մարզերում իրականացվել է 462 սուբվենցիոն ծրագիր։