Երեքշաբթի, 7 Ապրիլի 2020 18:16
Ալինա Հովհաննիսյան

Գեղամ Գեււորգյան. ՏՄՊՊՀ-ի կողմից գների սահմանումը կհանգեցնի "սեւ" շուկայի

Գեղամ Գեււորգյան. ՏՄՊՊՀ-ի կողմից գների սահմանումը կհանգեցնի "սեւ" շուկայի

Արմինֆո."Եթե մենք գներ թելադրենք, հավատացնում եմ ձեզ, 5 րոպե անց կառաջանա "սեւ"շուկա", - ապրիլի 7-ին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

 

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է վերջերս տեղի ունեցած մի իրավիճակի մասին, երբ ՏՄՊՊՀ-ն խստորեն կոչ է արել տնտեսվարող սուբյեկտներին չբարձրացնել բժշկական դիմակների գները, որից հետո վերջիններս դիմել են <սև> առեւտրի: "Արդյունքում՝ պարզվել է, որ մոտ 70 հազար բժշկական դիմակներ վաճառվել են հենց այդ կերպ", - ասաել է Գևորգյանը, հերթական անգամ հիշեցնելով, որ ՏՄՊՊՀ-ի լիազորությունների մեջ չի մտնում գների կարգավորումը:

 

Ընդ որում, նա նշել է, որ ներքին շուկայում, այնուամենայնիվ, գների որոշակի բարձրացում է նկատվում, ինչը, հիմնականում, կապված է արժութային փոխարժեքների բարձրացման եւ ներմուծման գների հետ: "Շատ է խոսվում գների կրկնակի բարձրացման մասին ։ Հավատացնում եմ ձեզ, նման բան Հայաստանում չկա։ Իսկ եթե ապացույցներ կան, ներկայացրեք ՏՄՊՊՀ-ին, և մենք անպայման կքննարկենք այդ հայտարարությունները", - աել է Գևորգյանը։

 

Այս համատեքստում նա հիշեցրել է, որ ՏՄՊՊՀ-ն մարզային համայնքների աշխատակիցների հետ մշտադիտարկում է անցկացնում Երեւանի եւ մարզերի 44 ապրանքային շուկաներում: "Մենք մշտապես հետևում ենք դինամիկային, հարցումներ ենք ուղարկում ՊԵԿ։ Բացի այդ, յուրաքանչյուր առեւտրային օբյեկտում մենք ունենք պատասխանատու, որը տրամադրում է գները, որոնցով իրականացվել է ապրանքների գնումը։ Եթե անհանգստության առիթ ենք տեսնում, համապատասխան փաստերով գործընթացներ ենք հարուցում", - նկատել է նա։