Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020 13:54
Ալեքսանդր Ավանեսով

ՏՄՊՊՀ նախագահ․ Հայաստանում գների կտրուկ թռիչք չի նկատվում

ՏՄՊՊՀ նախագահ․ Հայաստանում գների կտրուկ թռիչք չի նկատվում

Արմինֆո.Հայաստանում գների կտրուկ թռիչք չի նկատվում։ Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

 

Նրա խոսքով, հանձնաժողովը մոնիտորինգ է անցկացրել Երեւանի եւ մարզերի խոշոր առեւտրային ցանցերում, որի արդյունքում պարզվել է, որ գների տատանումները կազմել են 1-ից 4 տոկոս: Ընդ որում, եթե ընթացիկ տարվա մարտին որոշ ապրանքատեսակների մասով դրանք փոքր-ինչ բարձրացել են, ապա արդեն ապրիլին սկսել է նկատվել դրանց նվազման միտում ։ Այսպես՝ եթե փետրվարին 1 կգ շաքարավազն արժեր 255 դրամ, ապա ապրիլի 8-ի դրությամբ կազմել է 230 դրամ։ Մինչդեռ 2018-ին մեկ կիլոգրամ շաքարավազն արժեր 338 դրամ ։ Նույն պատկերն է նաև կարագի հետ կապված, որի 1 կգ-ը փետրվարին արժեր 2730 դրամ, ապրիլի 8-ի դրությամբ կազմել է մինչև 3090 դրամ, մինչդեռ 2018-ին 1 կգ կարագն արժեր 4430 դրամ ։ Գների տատանումները, ինչպես նկատել է հանձնաժողովի նախագահը, վկայում են շուկայում մրցակցության աճի մասին ։ Այս մասին են վկայում նաև բենզալցակայաններից ստացված տվյալները․ <ռեգուլյար> տեսակի բենզինի 1 լիտրը ներկայումս արժե 310 դրամ, <պրեմիումը> ՝ 330 դրամ, իսկ դիզելային վառելիքի 1 լիտրը ՝ 370 դրամ ։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին բենզինի մեկ լիտրն արժեր 450-470 դրամ, դիզվառելիքը ՝ 460 դրամ ։ Գեղամ Գեւորգյանն ընդգծել է, որ հանձնաժողովի վարչական վարույթում են գտնվում շաքարավազի, ձվի եւ կարագի շուկաներին վերաբերող գործերը, նախատեսվում է նաեւ ուսումնասիրություններ կատարել ձեթի, հավի մսի եւ ալյուրի շուկաներում: