Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020 20:37
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճում են երկրորդ շաբաթն անընդմեջ

Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճում են երկրորդ շաբաթն անընդմեջ

Արմինֆո.Հայաստանում թանկարժեք մետաղները շարունակում են թանկանալ, մի փոքր նվազեցնելով աճի տեմպերը՝ նախորդ շաբաթվա 13,9 տոկոսից հասցնելով 5,1 տոկոսի:

 

ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության կողմից ապրիլի 6-12-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների  բացթողնման հետևյալ գները. 1 գրամ ոսկի (չափիչ ձուլակտորներ)' 25959,29 դրամ (մեկշաբաթյա աճի դանդաղում' 7,6% - ից մինչև 1,6%), արծաթ՝ 228,35 դրամ (շաբաթական աճի դանդաղումը 11,3% - ից  3,4%), պլատին' 11 678,96 դրամ (շաբաթական աճի դանդաղումը 10,7% -  3,8% ), պալադիում' 36 284,26 դրամ (շաբաթական աճի դանդաղումը 26% - 11,4%):

 

Միջազգային բորսաների տվյալների համաձայն, 2020 թ.  ապրիլի 9-ին ոսկու տրոյական ունցիայի գինը կազմել է 1677.4 դոլար (օրական աճը՝ 0,19%),   արծաթ՝  15.39 դոլար (օրական աճը 0.2%), պլատին՝ 748 դոլար (օրական աճը 0.13%) եւ պալադիում՝   2211դոլար (օրական անկումը 0.18%):

 

Ամերիկյան տնտեսական մեկնաբան Ջոն Բաթլերը կարծում է, որ յուրաքանչյուր ներդրող պետք է իր ներդրումային պորտֆելում պահի 10% - ից մինչեւ 20% ոսկի, քանի որ դեղին թանկարժեք մետաղը երկարաժամկետ հեռանկարում ունի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 5000 դոլար աճի լավ հնարավորություններ: Նա վստահ է, որ ոսկին ունի բոլոր նախադրյալները սրընթաց աճի համար։ Իր կարծիքը նա հիմնավորում է նախորդ տարիների տվյալների վրա ' ընթացիկ իրավիճակի վերահաշվարկով: