Արմինֆո.Չնայած այն հանգամանքին, որ մենք դժվար ժամանակներ ենք ապրում, կարծում եմ, որ մենք պետք հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի մեր կազմակերպությունը ոչ մի վայրկյան չընդհատի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ պետք է պատրաստ լինենք օգտվել բոլոր այն տնտեսական հնարավորությունները, որոնք ակնհայտորեն ի հայտ կգան հետճգնաժամային ժամանակաշրջանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կողմից հնարավորության դեպքում օգնություն ցույց տալ Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր երկրներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։
Վարչապետը հայտարարել է, ցավոք, մենք ուղղակիորեն գտնվում ենք ռեցեսիայի եզրին։ <Ըստ ամենայնի, դրանից այլևս անհնար կլինի խուսափել: Ոչ ոք չգիտի, թե որն է լինելու այս ճգնաժամի սցենարը, որքան երկար կտևի պանդեմիան: Ստեղծված աննախադեպ պայմաններում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործառույթը, ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների սահմանափակումն անընդունելի է>,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նաև նշել է բեռնափոխադրումների անխափան իրականացման համար պայմանների ապահովման անհրաժեշտությունը։ <ԵԱՏՄ-ում անխափան տրանսպորտային կապն այսօր առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար ։ Ռուս-վրացական սահմանը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել մեզ համար, և այդ կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կառավարությանը>, - նշել է նա ։
Փաշինյանի խոսքով ՝ անհրաժեշտ է արագացնել ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի ավելացման միջոցառումները։ <Վստահ եմ, որ անհրաժեշտ է ամրապնդել մեր դաշինքը նույնիսկ համաճարակի և աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների պայմաններում>- ընդգծել է ՀՀ վարչապետը ։
Փաշինյանը նաև պատրաստակամություն է հայտնել այս աշնանը հյուրընկալել միջկառավարական խորհրդի հերթական նիստը: