Ուրբաթ, 10 Ապրիլի 2020 17:42
Ալինա Հովհաննիսյան

Ավագ Ավանեսյան. ՀՀ իրական հատվածում ՕՈՒՆ մասով դրական տեղաշարժերի մասին  խոսքելու հարկ չկա

Ավագ Ավանեսյան. ՀՀ իրական հատվածում ՕՈՒՆ մասով դրական տեղաշարժերի մասին  խոսքելու հարկ չկա

Արմինֆո.Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների(ՕՈՒՆ) մասով դրական տեղաշարժերի մասին խոսելու հարկ առայժմ  չկա։ Այդ մասին  ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

 

Նա ընդգծել է, որ այս պահին նկատվում է իրական հատվածի աճի տեմպերի դանդաղում, մինչդեռ ֆինանսական բլոկում գործերը շատ ավելի լավ են ընթանում: Մասնավորապես, փոխնախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ՕՈՒՆ դանդաղում է տեղի ունեցել նաև համաշխարհային տնտեսության մեջ՝ վերջին 3-4 տարիների ընթացքում ։ Ընդ որում, երբ գլոբալ առումով անկում է նկատվել, Ավանեսյանի խոսքով, Հայաստանի տնտեսությունը վատ արդյունքներ չի գրանցել։

 

Նա հիշեցրել է, որ ՏՀԶԿ-ի (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն) կողմից պատրաստված ներդրումային քաղաքականության ամփափագրի համաձայն, Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել ներդրողների իրավական պաշտպանության մեխանիզմների մասով: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է փոխնախարարը, ՄԱԿ-ին ՀՀ ներդրումային քաղաքականության վերլուծության վերաբերյալ զեկույց է պատվիրվել: "Զեկույցում նշվել է, որ մենք պաշտպանում ենք ներդրողներին  նորմայից ավելի շատ: Բացի այդ, ՄԱԿ-ի վերլուծաբանները դրական գնահատական են տվել Հայաստանի օրենսդրական դաշտին, նշելով, որ օրենսդրության բարելավման անհրաժեշտություն կա միայն որոշակի կետերով", - ասել է նա։

Վկայակոչելով զեկույցի արդյունքները՝ փոխնախարարն ընդգծել է, որ ներդրողների համար Հայաստանի առավելությունն, առաջին հերթին, այն  շուկաներ դուրս գալու հնարավորությունն է, որոնց մուտքը եվրոպական շատ զարգացած երկրների համար փակ է: Մյուս կողմից, Ավանեսյանի կարծիքով, ներդրողները պետք է հետևեն արտադրության արդյունավետության բարձրացման հիմնական նպատակին։ "Այսինքն, մենք պետք է կենտրոնանանք այդ երկու կետերի վրա", - ընդգծել է նա:

 

Այդ իսկ պատճառով, փոխնախարարի խոսքով, հետճգնաժամային շրջանում կառավարության համար առաջնահերթ են լինելու ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի (կրթության), առողջապահության զարգացումը եւ ներդրումային դաշտի որոշակի հարցեր, օրինակ,  հիմնական միջոցների ամորտիզացման ավելի ազատական ռեժիմի սահմանումը եւ այլ մասնավոր ասպեկտներ։