Ուրբաթ, 10 Ապրիլի 2020 18:56

Ռուսական Սովկոմբանկը դարձել է Հայաստանում էլեկտրոնային փողերի խոշորագույն թողարկողի գործընկերը

Ռուսական Սովկոմբանկը դարձել է Հայաստանում էլեկտրոնային փողերի խոշորագույն թողարկողի գործընկերը

Արմինֆո.Ռուսական "Սովկոմբանկ" ԲԲԸ-ն և հայկական IDRAM ընկերությունը ("IDBank" ՓԲԸ-ի հետ համատեղ) և "Մոբիլ վճարումներ" ՍՊԸ-ն պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ՝ ֆինանսական ծառայությունների ոլորտում:

 

Ինչպես հաղորդում է ՊԼԱՍ ամսագիրը, կողմերը մտադիր են համագործակցել Ռուսաստանի եւ Հայաստանի հաճախորդներին "Սովկոմբանկ" ԲԲԸ-ում եւ " Idram " ՍՊԸ-ում բացված հաշիվների եւ էլեկտրոնային դրամապանակների համալրման հնարավորության տրամադրման ոլորտում:

 

Գործընկերության առաջին փուլի շրջանակներում մասնակիցները Ռուսաստանի Դաշնությունում հիմնել են նոր ընկերություն, որը զբաղվելու է նորարարական ֆինանսատեխնիկականլուծումների մշակմամբ: Ընկերության ուշադրության կենտրոնում կլինեն այն  նախագծերը, որոնք, առաջին հերթին, ուղղված են բանկային գործառնությունների իրականացման հարմարավետության բարձրացմանը, վճարումների անցկացման եւ հաճախորդների միջեւ փոխանցումների իրականացման տեխնոլոգիաների պարզեցմանը:

 

Իրենց հաճախորդների համար տեխնոլոգիական ֆինանսական ծառայությունների ստեղծման փորձի միավորումը համագործակցության մասնակից երկրներից յուրաքանչյուրում թույլ կտա ստանալ սիներգետիկ էֆեկտ ռազմավարական նպատակներին հասնելու համար:

 

Ինչպես կարծում է "Սովկոմբանկի" վարչության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Խոտիմսկին, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հիմքը կդառնա Ռուսաստանում եւ Հայաստանում ֆինանսական լուծումների հնարավորությունների ընդլայնումը: Առաջին փուլում հաճախորդները կկարողանան ակնթարթային անդրսահմանային բանկային գործարքներ կատարել ՌԴ ավելի քան 1 000 բնակավայրերում տեղակայված  վճարային տերմինալների միջոցով, ինչը կնպաստի երկու երկրներում էլ անկանխիկ վճարումների համակարգի զարգացմանը:

 

Իսկ Idram ՍՊԸ տնօրեն Արսեն Քդենյանի կարծիքով, ռուսական առաջատար բանկերից մեկի հետ համատեղ ընկերության ստեղծումն արտացոլում է առանցքային ծառայությունների թվայնացման ընտրված ռազմավարության ճիշտ լինելը: "Մեզ համար շատ հետաքրքիր է հեռավար ուղիներով հաճախորդների սպասարկման Սովկոմբանկի փորձը: Միեւնույն ժամանակ, մեր հաճախորդների էլեկտրոնային դրամապանակների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մեր գործընկեր IDBank - ի հաճախորդների քարտերի համալրման հնարավորությունը Սովկոմբանկի հետ համատեղ թույլ կտա տրամադրել դրամական միջոցների ստացման լրացուցիչ հարմարավետ միջոցներ", - նշել է նա: