Երեքշաբթի, 14 Ապրիլի 2020 12:47
Ալինա Հովհաննիսյան

Ucom-ը կշարունակի աշխատել՝ նոր գլխավոր տնօրենի թիմի հետ համատեղ

Ucom-ը կշարունակի աշխատել՝ նոր գլխավոր տնօրենի թիմի հետ համատեղ

Արմինֆո. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի ՝ Ucom - ի Տնօրենների խորհուրդը պաշտոնից ազատել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանին: Այս մասին ասված է Ucom-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կառավարման խորհրդի խորհրդակցությունից հետո ։

 

<Շնորհակալությունն ենք հայտնում Ucom-ի աշխատակիցներին՝ համատեղ անցած ճանապարհի ու հայկական տելեկոմի պատմությունը կերտելու համար։ Այդ պատմության մեջ Հայկն իր կարևոր ներդրումն ունի, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Լիահույս ենք, որ նա կշարունակի կիսել իր փորձառությունը Ucom-ի կառավարման խորհրդում՝ որպես համասեփականատեր ներկայացված լինելով: Բացի այդ, հավատում ենք, որ ի բարօրություն Ucom-ի մեծ թիմի, բոլոր բաժնետերեը իրենց մեջ ուժ կգտնեն գործընթացները ողջամիտ, կշռադատված քայլերով կազմակերպելու՝ առանց որևէ աշխատակցին վնասելու քայլերի։

 

Անդրադառնալով մամուլում շրջանառված տեղեկատվական միֆերին ընդգծենք, որ, այո՛, Ucom-ը հայկական ընկերություն է և այն, բնականաբար չի վաճառվել, փոխանակվել կամ «արտահանձնվել» որևէ երկրի՝ ոչ մի «գործարքի» դիմաց։ Ընկերությունը նաև երբևէ չի դիտարկել ու չի պատրաստվում դիտարկել հրաժարվելը իր որևէ աշխատակցից։ Բաժնետերերի մասով էլ հիշեցնենք, որ հիմնադրման օրվանից տարիներ շարունակ խոշորագույն միջոցներ, սոցիալական կապիտալ ու հնարավորություններ են ներդրվել Ucom-ի կայացման համար՝ շարունակելով հավատալ U-թիմի տեսլականին։ Ի դեպ, 12 տարիների ընթացքում բաժնետերերը երբևէ դիվիդենտ չեն վերցրել։

 

Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը, ինչի համար նախատեսում ենք նոր ներդրումներ անել և հնարավորություններ ներգրավել։

 

Ucom-ը ինստիտուցիոնալ կառույց է և մենք բոլորս պատասխանատու ու հաշվետու ենք մեր թիմակիցների, մեր հաճախորդների ու գործընկերների, ինչպես նաև լայն հանրության առջև։ Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, երբ կապը մարդկանց համար կենսական նշանակություն ունի, մեր պարտքն է շարունակել անխափան աշխատանքը՝ պահպանելով ողջամտությունը։ Ucom-ը կա և կմնա հայկական օպերատոր>,- նշված է հայտարարության մեջ։

 

Նոր տնօրենի թեկնածության մասին չի հաղորդվում ։

 

Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ներում ակտիվորեն տեղեկություն էր տարածվել ավելի քան 500 աշխատակիցների ազատման մասին, որոնք իբր աշխատանքից ազատվելու դիմում են գրել՝ Հայկ Եսայանի պաշտոնից ազատվելու  հետ կապված, ով եղբոր հետ միասին ընկերության բաժնետոմսերի 5,94% -ի սեփականատեր է: Սակայն այսօր առավոտյան Ucom-ի աշխատակիցներից նամակ է ստացվել, որում վերջիններս հերքում են անձնակազմի զանգվածային հեռացման մասին տեղեկատվությունը։

 

Հայկ Եսայանը, ԱրմԻնֆո-ի տրամադրության տակ հայտնված նամակում, իր հեռանալու պատճառը բացատրել է իր եւ Գուրգեն Խաչատրյանի միջեւ ստեղծված թյուրըմբռնմամբ (ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար): Նշվում է, որ Եսայանն առաջարկել է ձեռք բերել իր և եղբոր բաժնեմասերը ընկերությունում, կամ բաժնետոմսեր գնել ընկերության մյուս բաժնետերերից 22 մլրդ դրամով, ինչը մերժվել է:

 

Ավելին, Եսայանը պատմել է, որ ընկերությունը լքելու իր որոշման շարժառիթ եղել նաեւ այն, որ իր թեկնածությունը չի դիտարկվում որպես ընկերության ղեկավար Ucom-ի եւ Beeline-ի հնարավոր միաձուլումից հետո (Galaxy խմբի  եւ Beeline-ի միջեւ բանակցություններ են ընթանում միացյալ ընկերության ապագա զարգացման շուրջ):