13:04
 Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2020 13:04
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է ապրանքների նոր ցանկ՝ ԵԱՏՄ-ում ներմուծման ժամանակ մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյացման նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է ապրանքների նոր ցանկ՝ ԵԱՏՄ-ում ներմուծման ժամանակ մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյացման նպատակով

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստում է սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների նոր ցանկ ԵԱՏՄ-ում քննարկման համար ՝ երրորդ երկրներից ներմուծման ժամանակ մաքսատուրքերի ժամանակավոր նվազեցման կամ զրոյացման նպատակով: Այս մասին ապրիլի 15-ին Միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

 

Նրա խոսքով ՝ այս նախաձեռնության իրականացումը թույլ կտա խթանել արտադրությունն ու արդյունաբերությունը։ Այս պահին, ինչպես նշել է փոխնախարարը, ակտիվ քննարկումներ են ընթանում գործարար համայնքի հետ ՝ այդ ցուցակի ձեւավորման նպատակով, մասնավորապես՝ թե ինչ ապրանքատեսակներ կամ հումքի տեսակներ կարող են ներկրվել, որոնք էական նշանակություն ունեն արտադրական գործընթացներում:

 

Հիշեցնենք, որ Եվրասիական հանձնաժողովի շրջանակներում բոլոր անդամ երկրների համար արդեն ընդհանուր որոշում է ընդունվել երրորդ երկրներից սննդամթերքի որոշակի տեսակների՝ տարբեր ձավարեղենի, կարտոֆիլի և այլ ապրանքների ներմուծման մաքստուրքի դրույքաչափերը զրոյացնելու մասին։ Նման որոշում է կայացվել նաեւ բժշկական ապրանքների ՝ կորոնավիրուսից պաշտպանության միջոցների, հիգիենայի միջոցների, որոշակի բժշկական սարքավորումների վերաբերյալ։