Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020 16:14
Ալինա Հովհաննիսյան

Մարտին Գալստյան. Տնտեսական աճին առնչվող սպասումները փոքր-ինչ կսրբագրվեն դեպի նազում

Մարտին Գալստյան. Տնտեսական աճին առնչվող սպասումները փոքր-ինչ կսրբագրվեն դեպի նազում

Արմինֆո. ՀՆԱ-ի աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի նախորդ կանխատեսումը հրապարակվել է՝ ելնելով այդ պահին առկա հարցերի լուծումից: Այդասին ապրիլի 16-ին  Ազգային ժողովի ամբիոնից ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։
 

"ԿԲ խորհրդի նիստից առաջ մենք պետք է ունենայինք ինչ-որ կանխատեսումներ, և բազային սցենարով փոքր դրական աճ էինք ակնկալում։ Սակայն, այսօրվա դրությամբ շատ բան է փոխվել", - ասել է նա, ընդգծելով, որ այն ժամանակվանից ի վվեր արտաքին աշխարհից ստացված բոլոր ահազանգերը բացասական էին։ Այդ առնչությամբ ՀՀ ԿԲ նախագահի թեկնածուն նշել է, որ տնտեսական աճի հետ կապված սպասումները որոշակիորեն կսրբագրվեն դեպի նվազում:

 

Մասնավորապես, Գալստյանն ընդգծել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ այսօրվա ճգնաժամն, առաջին հերթին, առողջապահական է, ինչ-որ նոր կանխատեսումներ հնչեցնելը չափազանց անշնորհակալ գործ կլինի: Սակայն, ըստ նրա, հիմնական սցենարի համաձայն, հենց որ վերանա առողջապահական բնույթի խնդիրը, Հայաստանում աճի միտում է կդիտվի։

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի վերջին կանխատեսման համաձայն, կորոնավիրուսի հետեւանքների ազդեցությունը տնտեսության վրա կդանդաղեցնի Հայաստանի ՀՆԱ աճը

2020թ.՝ մինչև լճացման 0,7% (2019թ. փաստացի 7,6% աճից): 2021 թվականին սպասվում է աճի տեմպերի վերականգնում մինչև 7,2 տոկոս ։ Դա շարադրված է ԿԲ դրամավարկային քաղաքականության 2020թ. I եռամսյակի ծրագրում։

 

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի անկում է կանխատեսում՝ մինչեւ 1,5 տոկոս: Համաշխարհային բանկի նոր կանխատեսմամբ՝ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,7 տոկոս (բազային սցենարով)՝ 2021 թվականին մինչեւ 4,5 տոկոս արագացմամբ եւ 2022 թվականին՝ մինչեւ 4,7 տոկոս: Fitch-ն իր ապրիլյան զեկույցում կանխատեսել է 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի դանդաղում մինչեւ 0,5 տոկոս: